Անձրևի կարևոր նշանակությունը

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%b1%d6%80%d6%87%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/

Երբեմն, հատկապես հորդառատ անձրևից հետո, սիրում ենք վայելել թարմ օդը, սակայն, հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե անձրևն ինչ մեծ ազդեցություն ունի բնության վերարտադրողականության համար։ Բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը գործնական դեր է խաղում` մեր մոլորակն առողջ պահելու գործում:

Ջուրը, Երկրի ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկն է: Երկրի մակերեսի մեծ մասը ծածկված է ջրով, որից՝ միայն սակավ մասը կարող ենք օգտագործել խմելու համար։ Երկրի ջրի 97 տոկոսը աղի ծովի ջուրն է, որն անօգուտ է հողաբնակ բույսերի և կենդանիների մեծամասնության համար: Այդ պատճառով անձրևն ու ձյունը կարևոր նշանակություն ունեն Երկիր մոլորակի համար, քանի որ տեղումները նպաստում են ցամաքային կյանքին` առանց աղի ջրի:

Տեղումները ցամաքին մատակարարում են անհրաժեշտ ջրով կա՛մ ուղղակի անձրևի տեսքով, որը թափվում է բույսերի աճող հողի վրա, կա՛մ անուղղակի՝ լճերի, առուների և լճակների տեսքով, որտեղից կենդանիները կարող են ջուր խմել: Կենդանիների և մարդկային բջիջների 90 տոկոսը բաղկացած են ջրից, ուստի առանց քաղցրահամ ջրի, կյանքի մեծ մասը չէր կարող գոյություն ունենալ:

Անձրևաջրեր

Անձրևաջրերը բույսերի համար խոնավություն ստանալու ամենաբնական միջոցն են: Ծորակի ջրին հաճախ ավելացվում է քիմիական նյութեր, քանի որ այն մաքրվում և վերամշակվում է մարդկային սպառման համար: Անձրևաջուրն ունի թթվածնի ավելի բարձր մակարդակ և զերծ է ծորակի ջրի մեջ հայտնաբերված վնասակար հանքանյութերից և հավելումներից:

Անձրևաջրերը լցվում են ջրամբարները, որից բնակչության համար՝ մատակարարվում է խմելու ջուրը, ձկների համար՝ ապահովում է բնակավայր, իսկ հողը՝ սնուցվում է բուսականության համար անհրաժեշտ ջրով:

Այնուամենայնիվ, անձրևաջուրը կարող է նաև բացասաբար ազդել Երկրի վրա, երբ այն առաջացնում է էրոզիա կամ, երբ այն ունի բարձր ջրածնային ցուցիչ (pH):

Էրոզիա

Անձրևաջրերի ազդեցությունը հողի մակերեսին կարող է հանգեցնել էրոզիայի: Երբ հողը տեղափոխվում է մի տեղից մյուսը, այն հիշատակվում է որպես էրոզիա: Հողի էրոզիան անհանգստացնում է ֆերմերներին, քանի որ արժեքավոր, սննդանյութերով հարուստ հողը լվացվում է անձրևաջրերից:

Ոռոգում

Ջուրը կազմում է խոտածածկ բույսերի հյուսվածքի 80-ից 95 և փայտային բուսական հյուսվածքի 50 տոկոսը: Բույսերի ջուրը օրվա ընթացքում կորչում է գոլորշիացման ձևով, և պետք է լրացվի: Բույսերը օգտագործում են հողի խոնավությունը` շնչառության միջոցով կորցրած ջուրը լրացնելու համար: Եթե հողում ջուր չկա, տերևները թառամում են: Անձրևաջրերը կլանում են հողի խոնավության մակարդակը և ապահովում առողջ բույս:

Սննդարար նյութեր

Անձրևաջրերի միջոցով հողը կլանում է սննդանյութեր ու օգտակար հանածոներ և բույսի գոյատևման համար դառնում պարարտ։ Այնուհետև, բույսի արմատները կլանում են այդ մասնիկները՝ դիֆուզիոն կոչվող գործընթացում:

Թթվային անձրև

Թթվային անձրևը տարածված է հրաբխի ժայթքումներից հետո, կամ՝ երբ ծծմբի երկօքսիդի, նաև ազոտի օքսիդների ավելցուկային քանակները բրածո վառելիքի այրումից օդ են դուրս գալիս։ Այս գազերը մթնոլորտում միաձուլվում են ջրի և թթվածնի հետ ու առաջացնում թթվային միացություն: Երբ այս բաղադրությունը թափվում է անձրևաջրի տեսքով, հողը կլանում է այն: Այս անձրևաջրի թթվային բնույթը լուծվում և հեռացնում է հողում պարունակող սննդանյութերը, ավելացնում բույսերի համար վնասակար օգտակար հանածոները: Թթվային անձրևի հաճախակի ազդեցությունը ոչնչացնում է բույսերը:

Ստորերկրյա ջրեր

Անհիշելի ժամանակներից մարդիկ ստորերկրյա ջրերը օգտագործել են ինչպես խմելու, այնպես էլ՝ բերքը ոռոգելու համար: Ստորերկրյա ջրերը նույնպես կարևոր դեր են խաղում Երկիր մոլորակի համար։ Դրանք հատկապես կարևոր են և անհրաժեշտ երաշտների ժամանակ, քանի որ աղբյուրները այդ ժամանակաշրջանում կարող են լինել առկա քաղցրահամ ջրի միակ աղբյուրը:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել