Ինստագրամյան տիրույթում այսօր շատերն են գրավում օգտատերերի ուշադրությունն ու մի քանի հազար հետևորդների շնորհիվ դառնում այդ տիրույթի աստղը։ Սակայն, փոքրիկ բլոգեր Անաբելլ Ներսիսյանը՝ Littele miss Annabelle-ը, դեռ մեկ տարեկանը չբոլորած, հայաստանյան ինստագրամյան տիրույթում, առանձնանում է ամենաշատ հետևորդների քանակով՝ շուրջ 120 հազար հետևորդ:
Փոքրիկ բլոգերի կյանքը, ծնված օրվանից, ի ցույց է դրվել հանրությանը։ Ծնողները փոքրիկի առաջին ֆոտոշարքը տեղադրել են արդեն 8 օրականում: Ավելին, փոքրիկի հայրն ու մայրը հոգացել են, որպեսզի Անաբելլի մանկության յուրաքանչյուր դրվագը հասանելի լինի նաև հանրությանը: Լուսանկարներում կարելի է տեսնել Անաբելլին հնարավոր բոլոր իրավիճակներում:
Ովքե՞ր են ինստագրամյան փոքրիկ աստղի ծնողները, կհետաքրքրվեն ընթերցողները, սակայն բիզնեսմեն հայրիկը և դիզայներ մայրիկը հրաժարվում են խոսել իրենց մասին, շեշտելով, որ տան միակ աստղը փոքրիկ Անաբելլն է։










Թողնել մեկնաբանություն