Այսօր Սուրճի միջազգային օրն է

https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80%d5%b6-%d5%a7/

Այսօր ողջ աշխարհում սուրճի սիրահարները նշում են սուրճի միջազգային օրը։ Սուրճը, դարեր շարունակ թարմացրել է անգամ կայսրերին և մշակույթի գիգանտներին։ Օրինակ՝ Ֆրանսիայի կայս Նապոլեոն Բոնոպարտն ասում էր, որ թունդ սուրճը վերակենդանացնում է իրեն։ Իսկ Բեթհովենն ամեն օր իր համար սուրճի 60 հատիկով ըմպելիք էր պատրաստում, Վոլտերն էլ օրական 50 բաժակ սուրճ էր խմում, արդյունքում ապրել է 83 տարի:

Այնպես որ, թյուր է այն կարծիքը, թե սուրճը վտանգավոր է առողջության համար։

Eco.am-ն իր ընթերցողների համար ներկայացնում է սուրճի օգտակարության մի քանի կարևոր հանգամանքներ։

1․Բարելավում է գլխուղեղի աշխատանքը

Նախ սուրճն օգնում է հեշտ կենտրոնանալ և արագացնում է մարդու ուղեղի աշխատանքը: Սակայն, հիշեք, որ դրական արդյունքի համար սուրճը պետք է շաքար պարունակի, քանի որ կոֆեինի ու գլյուկոզայի համադրությունն է ակտիվացնում գլխուղեղի անհրաժեշտ հատվածները: Ի դեպ, ոչ մի դեպքում չի՛ կարելի սուրճը խմել դատարկ ստամոքսին, այդ դեպքում այն հակառակ ազդեցությունն է ունենում:

2․Բարձրացնում է զարկերակային ճնշումը

Մի բաժակ սուրճը կօգնի կարգավորել զարկերակային ցածր ճնշումը, բայց այն հակացուցված է այն հիվանդներին, որոնց մոտ սուրճի հետևանքով արագանում է անոթազարկը և նկատվում է տախիկարդիա: Արյան գերճնշումից տառապողներին սուրճ խմելու սովորությունը նույնպես չի վնասի, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է ըմպելիքին և դադարում է արձագանքել ճնշման բարձրացմամբ:

3․ Բարձրացնում է դիմադրողականությունը

Գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդ որում՝ օրական որքան շատ սուրճ է խմում մարդը, այնքան ցածր է վաղաժամ մահվան հավանականությունը: Լավագույն տարբերակն օրական երեք բաժակ սուրճն է: Սա պայմանավորված է նրանով, որ սուրճը փոխում է իմունային համակարգի աշխատանքը՝ ակտիվացնելով ու առողջացնելով այն: Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի ու աղեստամոքսային տրակտի վրա: Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է խմել բնական բարձրորակ սուրճ, քանի որ լուծվող սուրճի մեջ շատ քիչ քանակությամբ օգտակար նյութեր կան, իսկ քիմիական բաղադրիչները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի վրա:

4․Մեղմում է գլխացավերը

Բնական սուրճի մեջ պարունակվող կոֆեինը կօգնի բուժել գլխացավն ու միգրենը: Սակայն սա ոչ մի դեպքում չի կարող լինել ցավազրկողներին լիարժեք փոխարինող միջոց: Ցավազրկող միջոցները շատ արդյունավետ են, քանի որ դրանց բաղադրությանը հաճախ ավելացվում է կոֆեին, որն ուժեղացնում է դեղամիջոցի ակտիվ բաղադրիչների ազդեցությունը 40%-ով:

5․Սուրճը հակադեպրեսանտ է

Շնորհիվ դոֆամինի ու սերոտոնինի արտադրության՝ այս ըմպելիքն օգնում է ազատվել սթրեսից: Ընդամենը մի բաժակ սուրճը կամ նույնիսկ դրա բույրը կօգնի արագ կողմնորոշվել ու չհուսահատվել սթրեսային իրավիճակներում: Բացի այդ, կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող ամենատարածված միջոցն է, իսկ այդ խթանումն օգնում է խուսափել դեպրեսիաներից: Սակայն նման ազդեցությամբ օժտված է միայն սուրճի մեջ պարունակվող կոֆեինը: Թեյի, գազավորված ըմպելիքների կամ շոկոլադի մեջ պարունակվող կոֆեինը նման ազդեցությունը չի ունենում:

6․ Բարելավում է հիշողությունը

Սուրճը բարելավում է տրամադրությունն ու բարձրացնում աշխատունակությունը, օգնում են բարելավել նաև հիշողությունը: Սակայն, սա վերաբերում է միայն կարճատև հիշողությանը և միայն մեկ ժամ հետո բարենպաստ պայմանների դեպքում ստացած տեղեկատվությունը պահպանվում է երկարատև հիշողության մեջ:

7․ Նվազեցնում է քաշը

Օրգանիզմում լիպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է ճարպերի կուտակման ու քաշի ավելացման, իսկ կոֆեինը բարձրացնում է օրգանիզմում լիպտինի մակարդակը: Սա է պատճառը, որ սուրճի սիրահարներն ավելի դանդաղ են ավելորդ քաշ կուտակում, իսկ մարզումները նրանց համար ավելի արդյունավետ են լինում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով