ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագրից» դուրս գալուց հետո՝ ԱՄՆ-ն պաշտոնապես վերադարձել է միջազգային համաձայնագրին։ ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին, ԱՄՆ-ն ավարտել է հետ վերադարձի գործընթացը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը իրադարձությունն անվանել է «առանցքային պահ»՝ երկրագնդի կլիմայի պահպանության գործընթացում։
Գուտերիշը նաև ողջունել է Բայդենի վարչակամի քայլերը՝ կլիմայի ոլորտում նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումների չեղարկման մասով։ Իր հերթին Ջո Բայդենը Փարիզի համաձայնագրին վերադարձն անվանել է անհետաձգելի խնդիրներից մեկը, որի մեկնարկը տրվել է պաշտոնավարման հենց առաջին օրը՝ հունվարի 20-ին։
ԱՄՆ-ն աշխարհում Չինաստանից հետո երկրորդն է ջերմոցային գազերի արտանետման ծավալներով։ Բայդենը խոստացել է ԱՄՆ-ն դարձնել գլոբալ տաքացման դեմ պայքարի առաջատար երկրներից մեկը։ Որպեսզի ընդգծի իր մտադրությունների լրջությունը, Բայդենը նախկին պետքարտուղար Ջոն Քերիին նշանակել է կլիմայի պահպանության հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ





Թողնել մեկնաբանություն