Արդեն անդրադարձել ենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով հարակից տարածքների օդի աղտոտվածությունն առավել խտացել է։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը օգոստոսի 17-ից կատարում է խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:
Ազգային կենտրոնից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
Սակայն, ինչպես հավաստիացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են:






Թողնել մեկնաբանություն