Երբեմն, մարդիկ դատարկ օղու շշերի քանակն ավելացնելով, փորձում են սպանել վիշտն ու անհաջողությունները։ Իսկ որոշ ժամանակ անց, ալկոհոլը դառնում է նրանց կյանքի անբաժան մասնիկը, արդյունքում՝ չեն էլ նկատում, որ ձեռք են բերում մի շարք հիվանդություններ։
Փորձենք պարզել, թե օրգանիզմի վրա ինչ հետևանքներ է թողնում ալկոհոլի ինտենսիվ ու անսահմանափակ օգտագործումը։
ԱՉՔԵՐ– տեսողությունն առանձնապես շատ է տուժում: Անդառնալի փոփոխությունները վնասում են ցանցաթաղանթը և աչքերի ներվը:
ԿՈԿՈՐԴ– Բորբոքային պրոցեսները տանում են ձայնալարերի բորբոքման, երևան են գալիս ալկոհոլային խռպոտություն, իսկ ծայրահեղ դեպքում՝ ձայնի կորուստ:
ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ-Նպաստում է զանազան հիվանդությունների նախատրամադրվածության՝ թոքերի բորբոքման, տուբերկուլյոզի: Ալկոհոլիկների մոտ այդ հիվանդություններն ընթանում են առանձնապես ծանր, չէ՞ որ առկա է օրգանիզմի ընդհանուր հյուծվածություն:
ԹՈՔԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ փափկությունը նույնպես այլասերվում է, որը առաջացնում է թոքերի էնֆիզեմա:
ԼՅԱՐԴ– Ալկոհոլյաին խմիչքների օգտագործման հետևանքով ճարպային բջիջները այլասերվում են: Դրանց փոխարեն առաջանում է սպիավոր հյուսվածք, որը սեղմում է մնացած բջիջներին, ինչը և հանգեցնում է դրանց մեկուսացմանը: Լյարդը փոքրանում է, դառնում է պինդ: Գործը կարող է հասնել այնտեղ, որ լյարդը կդադարի կատարել օրգանիզմում թույները չեզոքացնելու իր ֆունկցիան:
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՈՒՂԻ- Ալկոհոլի մշտական գրգռումից մարսողական ուղին բորբոքվում է: Բորբոքումը դրսևորվում է այրոցով, անոթի ժամանակ սրտխառնոցով ու հաճախ, նաև ցավերով: Առանձնապես ալկոհոլի ներգործությանը ենթարկվում է ստամոքսի լորձաթաղանթը: Այն դառնում է անհարթ, գորշ, նրա վրա առաջանում են թարախապալարներ և թարախակույտեր, որի հետևանքով առաջանում է արյունահոսություն կամ նույնիսկ ստամոքսի պատերը ծակվում են: Հետագայում լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ուռուցք:
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ– Ամենից լուրջ փոփոխություններ տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգում՝ խանգարումներ մտածողության, կամքի և զգացմունքների ոլորտում: Հոգեկան աննորմալություններ և այլն:
ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ– Սրտմկանը գերաճում է, պատվում է ճարպաշերտով: Անդառնալի փոփոխություններ են կրում նաև զարկերակները: Վրա է հասնում կարծրախտը, այստեղից՝ ինֆարկտները և արյունազեղումները:
ԵՐԻԿԱՄՆԵՐ-Ալկոհոլի ազդեցությունից այս օրգաններն աշխատում են շատ լարված, իսկ դա վատ է հատկապես, եթե դրանք բորբոքված են՝ ալկոհոլը վատացնում է դրանց վիճակը և հանգեցնում ցեռոզի:
ՀՈՐՄՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ– Ալկոհոլը բացասաբար է ազդում հիպոֆիզի, վահանաձ և գեղձի և մակերիկամի վրա: Առաջին փուլում՝ հորմոնների ուժեղ ազդեցություն, հաջորդում՝ չափից ավելի գրգռվածություն, ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարում:
Ի դեպ, ալկոհոլը բացասաբար է ազդում նաև սեռական օրգանների վրա: Նվազում է նաև սեռական կարողությունը՝ երբեք չի կարելի ալկոհոլը համարել գրգռող միջոց:





Թողնել մեկնաբանություն