«Ազնվականների» էտը Հանրապետության հրապարակում

https://eco.am/%d5%a1%d5%a6%d5%b6%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a7%d5%bf%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0/

Այս օրերին Երևանի բոլոր անկյուններում էլեկտրական սղոցի ձայնը դարձել է քաղաքային աղմուկին ուղեկցող հետնաֆոն: Խցանումներ ու անհարմարարություններ չստեղծելու համար Կենտրոն վարչական շրջանում առավել ինտենսիվ աշխատում են հանգստյան օրերին։ Օրինակ՝  Հանրապետության հրապարակի գնդաձև թեղիներն էտվեցին այս շաբաթ-կիրակի:

Երկար տարիներ քաղաքային թեղիները լիարժեք ու ճիշտ չէին խնամվել: Դրանք ազատվեցին չորուկներից: Ծառերն արդեն կթեթևանան, օդ կանցնի ծառերի միջով, սնկային հիվանդությունները զրոյի կհասցվեն….  բազմակողմանի բուժման աշխատանքներից հետո գարնանը հակասթրեսային միջոցներ կձեռնարկվեն, կպարարտացվեն և կենտրոնի կանաչ բնակիչները կառողջանան:

Ի դեպ, այս թեղիները կես դարից ավելի տարիք ունեն ու այստեղ հայտնվել են ճարտարապետական կանոնների պահանջով։ Կանաչապատումը պետք է ամբողջացնի ճարտարապետական արժեք ունեցող կառույցների տեսքը: Մինչև 15 մ բարձրությամբ գնդաձև թեղիները Հանրապետության հրապարակում այդ խնդիրը լիարժեք լուծում են: Կամարներ ունեցող շենքերին ու հրապարակին համահունչ են հենց կլորավուն սաղարթ ունեցող բույսերը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով