Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները
Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքներն են՝
Բույսերի տեսակների և սորտերի ընտրասերման, տոհմային անասնաբուծության բարելավման, ինչպես նաև մարդկանց գործունեությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցման արդյունքում կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձևավորումը:
Բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարարտացում, հողատարման դեմ պայքարում անտառաշերտերի ստեղծում և այլն) հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավումը, բերրիության պահպանումը:
Գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների և տեխնոլոգիաների ընտրությունը, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը:
Շրջակա միջավայրի աղտոտման բացառումը` սինթեզված քիմիական նյութերի օգտագործման դադարեցումը, գյուղատնտեսական գործունեության ընթացքում էկոլոգիապես բարենպաստ տեխնոլոգիաների կիրառումը:
Բուսաբուծության և անասնապահության ոլորտների ներդաշնակեցումը:
Հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաև կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների և իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումը:
Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունը
Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝
Նորամուծությունների (ինովացիաների), ինչպես նաև արդիական տեխնոլոգիաների ներդրման օժանդակումը:
Բիզնես-ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման և միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանումը:
Գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների գործունեության
բարելավումը:
Կադրերի պատրաստումը և վերապատրաստումը:
Նպատակային ծրագրերի ֆինանսավորումը:
Իրավական այլ ակտերով նախատեսված աջակցությունը:
Օրգանական սերտիֆիկացում
Օրգանական արտադրանքի տեսականին, սկսած թարմ մրգերից և բանջարեղենից մինչև պատրաստվելիք գինիներ, պանրեղեն և այլն, աճում է տարեց տարի: Վաճառքի ուղիները հավասարապես տարբեր են, ներառյալ՝ տեղական օրգանական շուկաներ, օրգանական խանութներ գյուղական կամ քաղաքային վայրերում, ճանապարհային վաճառքի կետերը, վաճառք անմիջապես ֆերմայից, որտեղ արտադրվում էր սնունդը, օրգանական արտադրանքի առցանց
պատվերներ, սուպերմարկետներ, ռեստորաններ, ճաշարաններ և սննդի մատուցման կազմակերպություններ, որոնք ներառում են դպրոցները, ինստիտուտները և այլն:
Սպառողի վստահությունը
Որտեղ էլ որ ներկայիս սպառողներն ընտրեն օրգանական ապրանքներ գնել կամ ուտել, նրանք պետք է վստահ լինեն, որ այդ ապրանքը համապատասխանում է որոշակի կանոնների: Որոշ չափանիշներին չհամապատասխանող արտադրանքները
չեն կարող անվանվել օրգանական:
Վերահսկում
Յուրաքանչյուր օպերատոր (ֆերմեր, արտադրող, վաճառող, ներմուծող կամ արտահանող) ստուգվում է առնվազն տարին մեկ անգամ, ռիսկերիի գնահատման հիման վրա:
Այնպես որ, երբ գնվում է օրգանական սնունդ, կարելի է վստահ լինել, որ այն արտադրվել է համաձայն բնապահպանական և կենդանիների բարեկեցության խիստ կանոններին:
Օրգանական արտադրանքի պիտակավորում
Արտադրանքը կարող է մակնշվել որպես «օրգանական», ինչպես նաև կրել սերտիֆիկացման մարմնի անվանումը կամ նշագիրը և օրգանական արտադրանքի համապատասխանության նշանը, եթե սերտիֆիկացման մարմնի կամ նրա կողմից ճանաչված սերտիֆիկացման այլ մարմինների կողմից սերտիֆիկացված օրգանական ծագման բաղադրամասերը կազմում են հումքի կշռի առնվազն 95 տոկոսը` բացառությամբ ջրի և աղի:
Մնացած 5 տոկոս բաղադրամասերը պետք է ընդգրկված լինեն օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում:
Մեկից ավելի բաղադրամասեր պարունակող արտադրանքի մեջ օգտագործված հումքի բոլոր տեսակները պիտակի վրա պետք է նշվեն իրենց չոր քաշի տոկոսային պարունակության ձևով, որպեսզի պարզ լինի, թե որ հումքն է սերտիֆիկացված, որը՝ ոչ: Բոլոր հավելումները պետք է նշվեն լրիվ անվանումներով և ընդգրկված լինեն օրգանական գյուղատնտեսության մեջ
թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում: Եթե համեմունքները և կանաչեղենը կազմում են արտադրանքի ընդհանուր կշռի 2 տոկոսից ոչ ավելին, ապա կարելի է դրանք նշել առանց տոկոսային արժեքների:
Եթե սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված օրգանական ծագման բաղադրամասերը հումքի կշռի 95 տոկոսից պակաս են, բայց 70 տոկոսից ավելի, ապա արտադրանքը չի կարող մակնշվել որպես «օրգանական», սակայն բաղադրության ցանկում կարող են նշվել օրգանական բաղադրամասերի անվանումները կամ հղումներ տրվել դրանց օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված լինելու մասին:
Օրգանական բաղադրամասերը պետք է գրված լինեն նույն գույնով, տառատեսակով, չափով, ոճով, ինչպես ոչ օրգանական բաղադրամասերը:
95 տոկոսից մինչև 70 տոկոս օրգանական սերտիֆիկացված բաղադրամասեր պարունակող արտադրանքի բաղադրամասերի ցանկում պետք է հստակ նշվեն արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ յուրաքանչյուր բաղադրամասի քաշը կամ տոկոսը: Այդ նշումը չպետք է ավելի ակնառու լինի, քան արտադրանքի մասին այլ տեղեկատվություն
պարունակող գրությունները և պետք է ունենա հետևյալ բովանդակությունը՝ «գյուղատնտեսական բաղադրիչների . . . տոկոսն արտադրվել է օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդին համապատասխան»: Այս նշման
հարևանությամբ կարող է զետեղվել նաև տեղեկատվություն այն մասին, որ արտադրանքը գտնվում է սերտիֆիկացման գործընթացում՝ նշելով սերտիֆիկացման մարմնի անվանումը կամ նշագիրը:
70 տոկոսից պակաս օրգանական բաղադրամասեր պարունակող արտադրանքի մականշվածքում կամ պիտակի վրա արգելվում է հղում կատարել բաղադրամասերի օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված լինելու մասին, ինչպես նաև բաղադրամասերի ցանկում նշել օրգանական բաղադրամասի անվանումն ուղղակի կամ «օրգանական»
բառի հետ կապակցված որևէ այլ ձևով: Այդպիսի արտադրանքը կարող է մակնշվել և իրացվել միայն որպես սովորական սննդամթերք:
Մակնիշի վրա զետեղվող «օրգանական արտադրության անցումային շրջանում ստացված արտադրանք» բառակապակցության բոլոր բառերը պետք է գրված լինեն նույն գույնով, տառատեսակով, չափով, ոճով: Այդ նշումը չպետք է ավելի ակնառու լինի, քան արտադրանքի մասին այլ տեղեկատվություն պարունակող մյուս գրությունները:
Թույլատրելի և արգելված նյութերի ցանկը
Թույլատրելի և արգելված նյութերի, բաղադրիչների գնահատման չափանիշները և մեթոդները:
Ցանկացած սինթետիկ նյութ, որն օգտագործվում է որպես վերամշակման օժանդակ նյութ դեմ են հետևյալ չափանիշներին՝
Նյութը կարող արտադրվել այն բնական հումքից, որտեղ կան օրգանական փոխարինիչներ:
Արտադրված նյութի օգտագործումը և օտարումը, որը բացասական ազդեցություն չունիշրջակա միջավայրի վրա, կարող են մրցակցել օրգանական նյութերի հետ:
Սննդային որակը պահպանվում է, երբ օգտագործված նյութը, կամ վերջինիս բաղադրիչները չունեն բացասական ազդեցություն մարդու վրա: Նյութի հիմնականում չի օգտագործվում որպես կոնսերվանտ, կամ մշակման ժամանակ անհետացած համի, գույնի, կառուցվածքի վերականգնմանը կամ բարելավման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ սննդանյութերի փոխարինումը պահանջվում է օրենքով:
Նյութը օգտագործվում է օրգանապես արտադրության գյուղմթերքի մշակման համար.
1. Օրգանական մշակաբույսերի արտադրության համար օգտագործվող թույլատրելի սինթետիկ նյութեր
Համաձայն սույն բաժնում նշված սահմանափակումներին, հետևյալ սինթետիկ նյութերը կարող են օգտագործվել օրգանական մշակաբույսերի արտադրության մեջ, եթե այդպիսի նյութերի օգտագործումը չի նպաստում մշակաբույսերի, հողի կամ ջրի աղտոտմանը:
Ալկոհոլ, էթանոլ, իզոպրորանոլ
Քլորային նյութեր – մինչ – բերքահավաքի օգտագործման համար: Քլորի մակարդակները, ուղղակի մշակաբույսերի հետ շփվող, կամ ոռոգման համակարգերի մաքրման ջրի մեջ, չպետք է գերազանցի առավելագույն մնացորդային ախտահանիչ սահմանը, խմելու ջրի օրենքին համաձայն:
Կալցիումի հիպոքլորիդ, քլորի երկօքսիդ, նատրիումի հիպոքլորիդ
Պղնձի սուլֆատ – ջրայինբրնձի սնուցման ժամանակ: Սահմանափակվում է
մեկանգամյա օգտագործում յուրաքանչյուր դաշտում 24 ամիս
ժամանակահատվածում:
Ջրածնի պերօքսիդ
Օզոնային գազ – օգտագործվում է միայն ոռոգման համակարգի մաքրման համար:
Պերասետիկ թթու – օգտագործվում է սարքավորումների, սերմերի և տնկանյութերի ախտահանման համար: Նաև թույլատրվում է ջրածնի պերօքսիդի (6%-ից ոչ ավելի) օգտագործումը:
Կալիումի երկօքսիդ, ծծումբ – հողի փոփոխություն համար:
Սուլֆատներ, կարբոնատներ, օքսիդներ, կամ ցինկի, պղինձի, երկաթի, մանգանի, մոլիբդենի, սելենիաի և կոբալտի սիլիկատներ:
99% մաքրության ծծմբային թթու օգտագործվում է ֆերմաներում, որպես բույսերի աճի կարգավորիչ:
Էթիլենային գազ – արքայախնձորի ծաղկման կարգավորման համար:
Նատրիումի սիլիկատ – ծառերի և մանրաթելերի մշակման համար:
2. Օրգանական արտադրության մեջ օգտագործման համար արգելված ոչ սինթետիկ նյութեր
Հետևյալ ոչ սինթետիկ նյութերը չեն կարող օգտագործվել օրգանական մշակաբույսերի արտադրության մեջ՝
Գոմաղբի այրումից առաջացած մոխիր, մկնդեղ
Կալցիումի քլորիդ, աղման գործընթացը բնական է և արգելված է օգտագործման համար:
Կալիումի քլորիդ – բացառությամբ հանքային աղբյուրից ստացումից, և կիրառվում այնպես, որ նվազագույնի հասցվի քլորիդի կուտակումը հողի մեջ:
Ծխախոտի փոշին (նիկոտինի սուլֆատ)
3. Օրգանական անասնապահության արտադրության համար օգտագործվող սինթետիկ նյութեր
Համաձայն սույն բաժնում նշված սահմանափակումների, հետևյալ սինթետիկ նյութերը կարող են օգտագործվել է օրգանական անասնապահական արտադրության մեջ, որպես ախտահանիչներ, սանիտարական և բուժական միջոցներ:
Ալկոհոլ
Էթանոլ – ախտահանիչ և սանիտարական միջոց, արգելված է օգտագործել որպես կերակրման հավելում:
Իզոպրոպանոլ – ախտահանիչ միջոց:
Ասպիրին – հաստատված առողջապահական նպատակներով օգտագործման համար, որպես բորբոքումը նվազեցնելու միջոց:
Քլորային նյութեր – սարքավորումների ախտահանման միջոց:
Պարազիտիցիդներ – արգելվում է օգտագործումը սպանդամթերքի մսի մեջ, թույլատրված արտակարգ իրավիճակներում կաթնամթերքի և սերմնաբուծական ֆոնդի բուժման համար:
Մրջնաթթու – գտագործվում է որպես քիմիկատ, բացառապես մեղրատու փեթակում:
4. Անօրգանական արտադրության գյուղատնտեսական արտադրանք, որոնք թույլատրվում է օգտագործել վերամշակված ապրանքների մեջ որպես բաղադրիչներ և որոնք կրում են «օրգանական» պիտակը:
Պատյաններ, մշակված աղիքներ
Նեխուր փոշի
Շիայի սերմեր (Salvia hispanica L.)
Գյուղատնտեսական արտադրանքից ստացված գույները – չպետք է արտադրվի սինթետիկ լուծիչներով:
Բազուկ հյութ գույն
Բետա-կարոտենի գույնը – ստացված գազարից կամ ջրիմուռից
Սև հաղարջի հյութի գույնըBlack/Purple carrot juice color
Հապալասի հյութի գույնը
Գազարի հյութի գույնը
Բալի հյութի գույնը
Երիցուկի հյութի գույնը
Խաղողի հյութի գույնը
Խաղողի մաշկի հյութի գույնը
Պղպեղ – չորացրած տեսքով և յուղի էքստրակտը
Դդմի հյութի գույնը
Մանուշակագույն կարտոֆիլի հյութը
Կարմիր կաղամբի հյութի գույնը
Կարմիր բողկի գույնը
Քրքումի գույնը
Ձիթապտղի ձեթ
Ձկան յուղ – կայունացված օրգանական բաղադրիչներով
Ժելատին
Ինուլին – օլիգոֆրուկտոզով հարստացված
Կոնջակ ալյուր
Լեցիտին
Նարնջի չորացրած կեղև
Պեկտին
Պղպեղ
Ձկնեղեն
Օսլա
Եգիպտացորենի օսլա (տեղական)
Քաղցր կարտոֆիլի օսլա – միայն ճակնդեղի արտադրության համար
Ինչպես Ստանալ Օրգանական Սերտիֆիկացում
Գյուղատնտեսություն
Հողի լավ որակի ապահովումը օրգանականի հիմքն է:
Ագարակների հողը առնվազն երեք տարի պետք է մաքուր լինի արգելված նյութերից, նախքան մշակաբույսերի բերքահավաքը, որոնք հետագայում պիտակավորվելու են որպես օրգանական։
Ազգային օրգանական ծրագիրը խրախուսում է ֆերմերներին՝ բարելավել հողի բերրիությունը և մշակաբույսերի հերթագայությունը, բերքի արտադրողականությունը և հիվանդությունների դիմադրությունը բնական կերպով ավելացնելու համար։
Բերքահավաք
Օրգանական բերքը հավաքվում, կտրտվում, և մաքրվում է դաշտում։ Օրգանական ամբողջականությունը ապահովելու համար այդ գործողությունների սերտիֆիկացումը անհրաժեշտ է։ Բերքահավաքի և վերամշակման սարքավորումները, պետք է մաքրված և ախտահանված լինեն, համապատասխան Ազգային օրգանական ծրագրի պահանջներին։
Փաթեթավորում
Փաթեթավորումը կարող է տեղի ունենալ դաշտում, հաստատությունում կամ այտեղ, որտեղ արտադրանքը մաքրվում, պահածոյացվում կամ փաթեթավորվում և պիտակավորվում է, տրվում է անունը կամ նույնականացման համարը, ինչպիսիք են արտադրանքի ունիվերսալ կոդը:
Օրգանական արտադրանքները հաստատում են, որ օրգանական ամբողջականությունը պահպանվել է փաթեթավորման գործնթացի ընթացքում։
Վերամշակումը
Օրգանական բերքը հետագայում կարող է մշակվել այլ օրգանական բերքերի կամ համեմունքների հետ։ Արտադրանքի օրգանական ամբողջականության պահպանումը երաշխավորելու համար, Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի կողմից լիազորված սերտիֆիկացնող գործակալը՝ այսպես կոչված սերտիֆիկացնող մարմինը, պետք է հսկի այս գործընթացները որպեսզի երաշխավորի որ նրանք գործում են Ազգային օրգանական ծրագրին համաձայն և սերտիֆիկացնում են իրենց համապատասխանությունը։
Պիտակավորում
Պիտակավորումը Ազգային օրգանական ծրագրի շատ կարևոր և բարդ բաժին է։ Կապված նրանից թե ինչպես են գյուղատնտեսական աարտադրանքները արտադրվել, մշակվել և միաձուլվել այլ բաղադրամասերի հետ, որոշվում է դրանց օրգանական պիտակավորումը։
100% օրգանականը հավասար է 100% օրգանական բաղադրամսերի իսկ օժանդակ մշակման ենթարկված օրգանականը հավասար է առնվազն 95% օրգանական ձևով արտադրված բաղադրամասերի, օրգանական բաղադրամասերից պատրաստված թույլատրված բաղադրիչների Ազգային ցանկի մնացած տոկոսը հավասար է թույլատրված տոկոսային բաղադրամասերով օրգանական տարողության 70%-ից ոչ պակասը։
Առաքում
Արտադրանքները առաքվում են բաժանողներին կամ մանրածախ առևտրով զբաղվող խանութներին։ Շարունակական օրգանական ամբողջությունը ապահովելու համար ապրանքները պետք է պաշտպանվեն ոչ օրգանական ապրանքներից աղտոտումից։ Նախքան բեռնումն ու բեռնաթափումը, առաքման գործընթացների համար հաստատվում են այն բեռնատար, որոնք պահպանում են այս ամբողջությունը, ինչպես օրինակ օրգանական և ոչ օրգանական ապրանքների խառնվելը և անթափանց փաթեթավորումը։
Տեղաբաշխում
Արտադրանքը հավաքում է ֆերմաներից, մշակողներից կամ այլ բաշխողներից դեպի մեկ կենտրոնական վայր, որպեսզի տեղաբաշխվի։ Եթե օրգանական ապրանքները վերափաթեթավորված են, հնարավոր է ավելի փոքր չափսերով, սերտիֆիկացնող մարմինը պետք է հաստատած լինի, որ օրգանական ամբողջությունը պահպանված է։
Փոխադրում
Ինչպես առաքման դեպքում այս դեպքում ևս պետք է հատուկ հարմարություններ ապահովվեն, որպեսզի օրգանական ապրանքները պահպանեն աղտոտումից։ Մանրածախ սպառողները կարող են ուշադրություն դարձնել Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի օրգանական արտադրանքների կնիքին և սերտիֆիկացման նշանին, ինչպես օրինակ սերտիֆիկացնող մարմնի նշանի ներկայությանը, որպեսզի ապահովվեն, որ օրգանական արտադրանքի մատակարարման ամբողջական շղթայի յուրաքանչյուր քայլ համապատասխանում է Ազգային օրգանական ծրագրի ցուցումներին։





Թողնել մեկնաբանություն