Օդի աղտոտվածությունը կարող է թուլացնել որոշ ծաղիկների բնորոշ բույրերը՝ վտանգելով փոշոտումը

https://eco.am/%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%a1%d6%81%d5%b6/

Լաբորատոր և դաշտային փորձարկումները ցույց են տալիս, որ երբ գարնանածաղկի բույրը գիշերային օդում հանդիպում է որոշակի աղտոտիչների, այդ աղտոտիչները ոչնչացնում են բույրի հիմնական մոլեկուլները: Արդյունքում, ցեցերը և գիշերային այլ փոշոտողները կարող են դժվարություններ ունենալ հոտը հայտնաբերելու և ծաղկին հասնելու համար:

Արդյունաբերության զարգացումը հանգեցրել է օդում օզոնի, ազոտի օքսիդների և այլ աղտոտիչների արտանետման աճի: Օրվա ընթացքում արևի լույսը սովորաբար քայքայում է օզոնը: Բայց գիշերն աղտոտիչը կուտակվում է և փոխազդում ազոտի երկօքսիդի հետ՝ ձևավորելով նիտրատային ռադիկալներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ռադիկալները կարող են ազդել բույսերի բույրերի վրա:

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի, բնության մեջ փորձարկումներ անելու նպատակով տնկվել է իրական և արհեստական գարնանածաղիկների դաշտ՝ Սիեթլից 280 կիլոմետր դեպի արևելք։ Լաբորատորիայում արտադրված որոշ գարնանածաղիկներ կեղծ բույր են արտադրել, ինչպես նաև քիմիական նյութեր, որոնք արձագանքում են օդում՝ ձևավորելով նիտրատային ռադիկալներ, մյուսները՝ իրական բույր: Տեսախցիկները արձանագրել են, թե քանի անգամ են ցեցերն այցելել փորձնական բողբոջներին: Ցեցերը սովորաբար այցելում էին իրական և արհեստական ծաղիկներին, որոնք գիշերը երկու-երեք անգամ արձակում էին գարնանածաղկի անբիծ բույրը։ Թիմը պարզել է, որ աղտոտված բույրերով կեղծ ծաղիկների համար գիշերային այցելությունների միջին թիվը մեկից պակաս է եղել:

Գիտնականները պետք է իմանան, թե ինչպես կարող է ազդել միջատների դիտարկված վարքը կեր փնտրելիս: Եթե միջատները տեղ-տեղ ավելի ու ավելի են շփոթվում այնտեղ, որտեղ օդի աղտոտվածությունը վատթարանում է, դա կազդի փոշոտման, մշակաբույսերի բերքատվության և բնիկ բուսատեսակների առողջության վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս է օդի աղտոտվածությունը ազդում երեխաների վրա

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով