Հունվարի 24-ը մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է։ Այս տարին համարվում է սևակյան, քանի որ լրանում է բանաստեղծի ծննդյան 100-ամյակը։
Այդ առթիվ Eco.am սոցիալական հարթակը բանաստեղծի տուն-թանգարանից հետաքրքրվեց թե քանի՞ ծառ է տնկել Պարույր Սևակը՝ տան հարևանությամբ իր ստեղծած այգում։
Պարզվում է, մինչև 1960-ական թվականները այդ տարածքը անապատ է եղել: Սևակն ինքն է մշակել և դարձրել այգի:
Պարույր Սևակը այգում տնկել է մոտ 130 ծառ, որոնց մեծ մասը խնձորենիներ են, ընկուզենիներ, տանձենիներ ու ծիրանենիներ: Այդ բոլոր ծառերը Սևակն ինքն է տնկել, իր ձեռով մշակել ու խնամել: Այնպես որ կարող ենք ասել, որ այգին ևս սևակյան ստեղծագործություն է։
Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը, այգին ու հայրական տունը։ Իսկ այգու կենտրոնում էլ հենց գտնվում է Սևակի առանձնատունը, որի շինարարությունը տևել է մոտ տասը տարի։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչ ծառեր կտնկվեն Ծիծեռնակաբերդի տարածքի կանաչապատման ընթացքում․ մանրամասնում է դենդրոլոգը
Թողնել մեկնաբանություն