Տնային բույսերն ու կենդանիները․ ինչպե՞ս նրանց համար տանը ստեղծել ապահով միջավայր

https://eco.am/%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba/

Եթե սիրում եք բույսեր և ունեք ընտանի կենդանիներ, ապա կարևոր է հետևել մի քանի կարևոր կանոններ։ Որպեսզի միաժամանակ և՛ բույսերի, և՛ կենդանիների համար ձեր տանը կարողանաք ապահով միջավայր ստեղծելու Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Օ₂ Gardens-ի կողմից մշակված մի քանի կանոններ։

1️ Կան բույսեր, որոնք պարունակում են թունավոր տարրեր կենդանիների համար։ Նախքան նոր բույս գնելը համոզվեք, որ այն անվտանգ է Ձեր կենդանու համար։

2․ Բույսերը պահեք բարձր մակերեսների վրա, որոնք անհասանելի կլինեն Ձեր կենդանիների համար, օրինակ՝ բարձր դարակների վրա։

3️․ Խուսափեք թունավոր պարարտանյութերի օգտագործումից։ Բույսերը պարարտացնելիս ընտրեք կենդանիների համար ապահով տարբերակներ, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութեր։

4️ Օգտագործեք ծանր ամաններ, կամ ավելացրեք քարեր ծաղկամանի մեջ, որպեսզի, նույնիսկ փորձելու դեպքում, կենդանին չկարողանա գցել Ձեր բույսը։

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ընտանի կենդանի տարբեր է, ուստի պետք է հետևել նրանց վարքին և գտնել ամենահարմար տարբերակները նրանց և Ձեր բույսերը պաշտպանելու համար։

Ի դեպ, Օ₂ Gardens-ում կգտնեք 2.000-ից ավել բույսերի, ծառերի և թփերի տեսակներ, ինչպես նաև՝ ծաղկամանների ամենամեծ և յուրօրինակ տեսականի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

5 խորհուրդ՝ տնային բույսերի խնամքի համար

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով