Eco.am սոցիալական հարթակը անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից օնլայն հարթակում անցկացրած քվեարկության արդյունքում «Տարվա թռչուն 2023» էր համարվել քարարծիվը։
Օրերս NABU –ից տեղեկացանք, որ արդեն սկսվել է քարարծիվների զուգավորման շրջանը և մասնագետները «Տարվա թռչուն 2023 – Քարարծիվ» արշավի շրջանակներում մեկնարկել են դաշտային աշխատանքները։
Նախորդ շաբաթվա ընթացքում NABU-ի աշխատակիցները հետազոտել են քարարծիվների բնադրման վայրերը՝ Լոռու և Վայոց ձորի մարզերում։
«Քարարծիվները միևնույն տեղանքում, իրարից որոշակի հեռավորության վրա կարող են ունենալ մինչև 12 բույն: Տեսակը շատ զգուշավոր է և զգայուն ցանկացած անհանգստացնող գործոնի նկատմամբ»,- տեղեկացնում են NABU-ից:
«Տարվա թռչուն 2023 – Քարարծիվ» արշավի շրջանակներում կազմակերպությունը խոստանում է շարունակել քարարծիվների ուսումնասիրման աշխատանքները, ինչպես նաև ՝ կազմակերպել էկոկրթական միջոցառումներ։
Թողնել մեկնաբանություն