Վնասակար միջոցներ, որոնք նպաստում են դեմքի կնճիռների գոյացմանը

https://eco.am/%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%a4/

25-30 տարեկան անձանց մոտ դեմքի կնճռոտությունն առաջանում է վատ խնամիքից։ Գաղտնիք չէ, որ դեմքի մաշկը, հատկապես աչքերի շրջանում, շատ նուրբ է ու բարակ։

Ինչպե՞ս պահպանել դեմքը ծերանալուց։ Ինչպե՞ս անել, որպեսզի թառամած դեմքը երևա առավել թարմ ու երիտասարդ։

Eco am-ն այսօր կներկայացնի այն վնասակար գործոնները, որոնք նպաստում են կնճիռների գոյացմանը։

1 Կարճատես աղջիկները ամաչում են ակնոց կրել, դրա համար աչքի անկյունում առաջանում են բարակ կնճիռներ։

Չի՛ թույլատրվում կարդալ վատ լուսավորության, արևի ճառագայթների  տակ, այս ամենը նույնպես բերում է կնճռոտության։

2 Սնվելու ձևից կախված, կնճռոտման պրոցեսները կարող են դանդաղել կամ արագանալ։

Շատ տաք, սառը, կծու, աղի, կամ թթու ուտելիքները, ինչպես նաև ծխելը և ալկոհոլը չարաշահելը ժամանակից շուտ թառամեցնում է մաշկը։

3 Ֆիզիկական և հոգեկան լարվածությունը ևս նպաստում է կնճիռների առաջացմանը։

4 Մարսողական համակարգի բոլոր տեսակի հիվանդությունները մեծ ներգործություն են ունենում կնճիռների առաջացմանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով