Վերամշակված տակդիրները կարող են շինանյութ դառնալ

https://eco.am/%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%be%d5%a1%d5%ae-%d5%bf%d5%a1%d5%af%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a5%d5%b6-%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a1/

Ուելսում օգտագործված տակդիրները վերածվել են ճանապարհների վերանորոգման նյութի, իսկ ճապոնացի գիտնականներն առաջարկել են դրանք օգտագործել որպես բետոնի և այլ շինանյութերի հավելում։ Նրանք կարող են փոխարինել  մինչև 8% ավազի, որն անհրաժեշտ է մեկ հարկանի տուն կառուցելու համար, և նման հավելումը չի ազդի նյութերի ամրության վրա (ավազն այսօր դեֆիցիտային բնական ռեսուրս է):

Միանգամյա օգտագործման տակդիրները պատրաստվում են տարբեր նյութերից, այդ թվում՝ բնափայտից, բամբակից, վիսկոզային նրբաթելերից և պլաստիկից: Դրանց մեծ մասը հայտնվում է աղբավայրերում կամ այրվում, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման։ Այսօր այս օգտագործված արտադրանքը կազմում է աշխարհի աղբի 2%-ը և աղբավայրերում պինդ թափոնների երրորդ ամենամեծ աղբյուրն է՝ թերթերից և ապրանքների փաթեթավորումից հետո:

Ճապոնացի գիտնականներն առաջարկել են տակդիրների վերամշակման մեթոդ՝ դրանք լվանալով, չորացնելով և մանրացնելով, այնուհետև դրանք խառնելով ցեմենտի, ավազի, մանրախիճի և ջրի հետ։ Այնուհետև նմուշները մնացել են 28 օր, որպեսզի կարծրանան: Պնդացումից հետո տարբեր համամասնությամբ տակդիրների թափոններ պարունակող նմուշները փորձարկվել են ճնշման՝ տեսնելու, թե որքան նրանք կարող դիմակայել առանց կոտրվելու: Փորձնականորեն գնահատվել է   ավազի առավելագույն չափաբաժինը, որը կարող է փոխարինվել շինանյութերում վերամշակված արտադրանքով:

Որպես օրինակ դիտարկվել է 36 քմ մակերեսով տան կառուցումը։ Պարզվել է, որ վերամշակված արտադրանքը կարող է փոխարինել տուն կառուցելու համար անհրաժեշտ ավազի մինչև 8%-ը, որը համարժեք է 1,7 խմ թափոնների: Գիտնականները կարծում են, որ տակդիրների օգտագործումը շահավետ է մատչելի բնակարանների կառուցման գործում, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիայի համատարած ընդունումը պահանջում է համագործակցություն պետական ​​կառույցների հետ, որոնք պետք է հաստատեն օգտագործումը և օգնեն տակդիրների վերամշակման գործընթացների մշակմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թղթի թափոնները վերամշակման ուղարկեք բջջային հավելվածով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով