Վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի

https://eco.am/%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae/

ՀՀ ազգային ժողովում քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է նաև արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
«Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության  մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններով»,-նշել է նախարարի տեղակալը:
Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։