Վայելեք գեղեցիկ աշունը՝ այցելելով Սևանի բուսաբանական այգի

https://eco.am/%d5%be%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%a5%d6%84-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%af-%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac%d5%b8%d5%be-%d5%bd/

Հայաստանի բնությունն այն եզակի հարստությունն է, որը ոչ թե պետք է անտեսել այլ վեյելել ու միաժամանակ հոգատար լինել։ Եթե պլանավորում եք ընտանեկան հանգիստ անցկացնել՝ վայելելով աշնանային բնությունը, ապա միանշանակ այցելեք  Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունք։ Այն հիմնադրվել է 1944թ. Սևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում, բնական դենդրոֆլորայից զուրկ տարածքի վրա, զբաղեցնում է 6,5հա տարածք:

Սևանի բուսաբանական այգին աշխարհի ամենաբարձրադիր եզակի այգիներից է՝ 1920-2000 մ: Ավելի քան 80-ամյա գործունեության ընթացքում հավաքագրվել է բարձր ցրտադիմացկունությամբ օժտված, չափազանց հարուստ ու արժեքավոր դենդրոհավաքածու, որը մեծ դեր է խաղում Սևանա լճիավազանի բնակավայրերի կանաչապատման և անտառաբուծության զարգացման գործում:

Այստեղ կարող եք գտնել թե Սևանի ավազանին բնորոշ, թե այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ։

Սևանի բուսաբանական այգու նպատակն է` երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական շրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուի ստեղծումը, ինչպես նաև գոյության նոր պայմաններում բույսերի հարմարվողականության բացահայտումը:

Բուսաբանական այգում հավաքածուները տեղաբաշխված են 4՝ ծառուղիների (արոսենի ևբարդու, հացենու և կեչու, սոճու, կաղնու) և էքսպոզիցիոն հողամասերի ձևով:

Այգու դենդրոհավաքածուն ներկայումս ընդգրկում է 38 ընտանիքի 155 ցեղի պատկանող մոտ 443 տեսակ, որոնցից ասեղնատերևավոր են 50 տեսակ, լայնատերևավոր` 339, լայնատերև մշտադալար` 5:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով