Մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված էր 300 000 կգ սիգի չափաքանակ։ Արդյունագործական որսն իրականացվել է այս տարվա ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր՝ 300 000 կգ ձկան համար։ Փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
Սակայն նախատեսվում է որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև այս տարվա նոյեմբերի 20-ը, իսկ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով։ Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության հերթական նիստում, որտեղ հիմնավորվեց, որ որոշումը կայացվել է 2022 թ. աշնանային որսաշրջանի կազմակերպման նպատակո, որի համար կազմակերպվել են մի շարք քննարկումներ՝ շահագրգիռ գերատեսչությունների և անձանց հետ։






Թողնել մեկնաբանություն