Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-3-%d5%bd%d5%b4-%d5%b8%d5%be/

Հունիսի 6-12-ը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում փոփոխություն է նկատվել, այդ մասին  տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Սևանա լճի մակարդակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.76մ (12.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 33սմ-ով։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 7.830մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 12-ը ներառյալ՝ 9.738մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 9.256մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 12-ը ներառյալ՝ 134.130մլն. մ³:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել