Հունիսի 27-28-ը Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, որոշ գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Այդ մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ըստ որի, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝
1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 230.45մլն. մ³-ով,
2․Ապարանի ջրամբարում՝ 13.75մլն. մ³-ով,
3․Մարմարիկի ջրամբարում` 5.16մլն. մ³-ով,
4․Ազատի ջրամբարում՝ 11.43մլն. մ³-ով
5․ Արփի լիճ ջրամբարում` 4.10մլն. մ³-ով ավելի է։
Իսկ Սևանա լճի մակարդակը, հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում, իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.75մ (26.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 32 սմ-ով։
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.915մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 33.114մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.128մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 142.224մլն. մ³:





Թողնել մեկնաբանություն