Էլ Նինյո երևույթի առաջացման արդյունքում Հարավային Ամերիկայի հասարակածային լայնությունների առափնյա ջրերի ջերմաստիճանը լինում է սովորականից տաք, ինչի հետևանքով փոփոխվում է մթնոլորտային շրջանառությունը։
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ընթացիկ Էլ Նինյոն ակնկալվում է, որ կտևի առնվազն մինչև 2024 թվականի ապրիլը, ինչը կազդի եղանակի վրա և կնպաստի ջերմաստիճանի հետագա բարձրացմանը ինչպես ցամաքում, այնպես էլ օվկիանոսում։
2023 թվականի հոկտեմբերի կեսերի դրությամբ ծովի մակերևույթի ջերմաստիճանը և մթնոլորտային ու օվկիանոսային այլ ցուցանիշները Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային մասերում համապատասխանում են Էլ Նինյոյի տաք փուլին: Էլ Նինյոն արագ զարգացել է հուլիս-օգոստոս ամիսներին և հասել չափավոր ուժգնության 2023 թվականի սեպտեմբերին, և, հավանաբար, իր գագաթնակետին կհասնի 2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի հունվար ամիսներին:
Հիմնվելով պատմական օրինաչափությունների և ներկայիս հեռահար կանխատեսումների վրա՝ ակնկալվում է, որ այն աստիճանաբար կնվազի գարնան ընթացքում։
Էլ Նինյոն միջինում տեղի է ունենում յուրաքանչյուր 2-7 տարին մեկ և սովորաբար տևում է 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային գոտու մակերեսի տաքացման հետ: Բայց այն հիմնականում տեղի է ունենում մարդու գործունեության արդյունքում փոխվող կլիմայի համատեքստում:
Ամենավերջին կանխատեսումները և փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական-արևելյան հասարակածային գոտում տաքացման շարունակական մեծ հավանականություն կա առնվազն հաջորդ չորս համընկնող եռամսյա սեզոնների ընթացքում՝ նոյեմբեր-հունվար, դեկտեմբեր-փետրվար, և 2024 թվականի հունվար-մարտ, փետրվար-ապրիլ:
Մանրամասները՝ այստեղ
Թողնել մեկնաբանություն