Սթրես

https://eco.am/%d5%bd%d5%a9%d6%80%d5%a5%d5%bd/

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՍԹՐԵՍԻՑ

Ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկը սթրեսն է: Սթրեսի ամենահաճախ հանդիպող պատճառներից են` աշխատանքային ծանրաբեռնվածությունը, գումարային խնդիրները, առողջությունը, հարաբերությունները, վատ սննդակարգը, որոնց պատճառով էլ մենք ընկճախտի մեջ ենք հայտնվում: Հատկապես 2020-ը մարդկության պատմության մեջ, առավելեւս հայերիս համար, կմնա որպես սթրեսային տարի նախ covid 19-ը, ապա Արցախյան պատերազմը։ Սթրեսը պետք է ժամանակին եւ ճիշտ հաղթահարել, որպեսզի այն չվերծվի նեևրոզի։ Հետագա լուրջ բարդություններից խուսափելու համար առաջարկում ենք մի քանի տարբերակներ։

ԸՆԴՄԻՋՈՒՄ ՎԵՐՑՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ

Հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը, կամ սոցիալական ցանցերից օգտվելը սթրեսի ամենատարածված պատճառներից մեկն են, այնպես որ, դրանից խուսափելու համար անհրաժեշտ է պարզապես կրճատել տեխնոլոգիաներից օգտվելը: Սմարտֆոնից հեռու մնալը ժամանակ կտա ինքդ ձեզ վրա կենտրոնանալու համար, մտքերը մաքրելու ու սթրեսը առանց ձեր ուշադրությունդ շեղելու` հաղթահարելու համար:

ԳՐԿԱԽԱՌՆՎԻՐ ԿԱՄ ՀԱՄԲՈՒՐԻՐ ՄԵԿԻՆ, ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՍ

Ծանր ժամանակներում լավագույն հանգստացնող միջոցը մեզ շրջապատող եւ հարազատ մարդիկ են: Միայն նրանց մասին մտքերը կարող են հանգստացնել, սակայն նրանց հանդիպելն ու ամուր գրկախառնվելը կամ համբուրելը կարող են մեծապես ազատել սթրեսի ճնշող զգացումից:

ՊԱՐԻ՛Ր

Թերեւս արդեն գիտեք, որ մարմնամարզությունը բարձրացնում է տրամադրությունը: Իսկ եթե մարմնամարզությունն այնքան էլ սրտովդ չէ, վեր կաց ու պարիր` ասես ոչ ոք չի նայում: Այսպես դուրս կհանեք ամբողջ այն բացասական էներգիան, որ կուտակվել է Ձեր մեջ ու կբարձրացնեք տրամադրությունը` ազատվելով սթրեսից:

ՔՆԻ՛Ր

Սթրեսի մյուս տարածված պատճառներից մեկը բավարար քուն չստանալն է: Ավելին` սթրեսն ինքը կարող է նպաստել անքնությանը: Եթե ընդամենը մի քանի րոպե ունեք, պարզապես զարթուցիչ դրեք ու փորձեք նիրհել մի քանի րոպեով: Դա Ձեզ էներգիա ու լավ ինքնազգացողություն կտա:

ԴՈՒՐՍ ԱՐԻ ՈՒ ԴԵՄՔԻԴ ՎՐԱ ԶԳԱ ԱՐԵՎԸ

Արեւը հզոր զենք է սթրեսի դեմ: Այդ պատճառով այն տարածքներում, որտեղ ձմռանը մարդիկ քիչ արեւ են տեսնում, հաճախակի դեպրեսիվ ախտանիշներ են ունենում: Պատճառն այն է, որ արեւի լույսն ազդում է օրգանիզմում սերոտինի մակարդակի վրա, որը կարեւոր նյութ է` պատասխանատու է լավ ինքնազգացողության ու բարձր տրամադրության համար:

ԱՍԱ ԱՅՆ, ԻՆՉ ՆԵՐՍՈՒՄԴ ԿԱ

Սթրեսն առաջանում է այն ամենից, ինչի մասին չես խոսում ու կուտակում ես քո մեջ: Օգնի՛ր ինքդ քեզ` ընկերոջ հետ խոսելով, աղոթելով կամ էլ` նույնիսկ ինքդ քեզ հետ խոսելով: Սա հրաշալի միջոց է սթրեսի պատճառներն առավել հստակ հասկանալու համար ու դրանց լուծումները գտնել: Խոսելուց հետո քեզ ավելի թեթեւ կզգաս` ասես ազատված լինելով ինչ-որ ծանր բեռից:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով