Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացրած բարեփոխումները և օրենսդրական կարգավորումները. ՇՄՆ ամփոփել է անցնող տարին

https://eco.am/%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf/

Համաձան ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ազգային IV հաղորդագրության՝ Հայաստանում վերջին տասնամյակներին  օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.250C-ով, իսկ տեղումները նորմայից նվազել են 14%-ով: նույն տվյալների համաձայն ՝ օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2100թ․ կբարձրանա  4.70C-ով,իսկ՝տեղումները 8.3%-ով։

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը և Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը լրագրողների հետ ամփոփել են անցնող տարին՝ ՀՀ ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման ոլորտում առկա իրավիճակը, ներկայացրել հաշվետու ժամանակաշրջանում գույքագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները։ Ինչպես նաև անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին։

Նախարարի տեղակաՏիգրան Գաբրիելյանը ներկայացրել է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը՝ ջրային ռեսուրսների վրա։ Հանրապետությունում կլիմայական բազմամյա տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին թե՛ օդի ջերմաստիճանի, և թե՛ տեղումների շեղումներն աճել են՝ բազիսային ժամանակահատվածի նկատմամբ:

Օրենսդրական կարգավորումների շրջանակում բանախոսներն անդրադարձ են կատարել ոլորտը կարգավորող կարևոր փոփոխություններին՝

1 ամրագրվել է հոսքաչափական սարքավորումների տեղադրման պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից,

2 ամրագրվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից,

3 նախատեսվել է արգելք Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար,

4․ ներդրվել է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գաղափարը,

5․ ընդունվել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը,  համաձայն որի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կիրականացվի ավելի հստակ ու մատչելի, օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարի տեղակալը անդրադարձել է ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջին և մեկնաբանել հնչող տեսակետները և կարգի դրույթները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կկատարվեն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով