Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք

https://eco.am/%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%82%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a6%d5%b6%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d6%80%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%b8%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0/

Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։Այդ մասին  Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Ըստ տեղեկատվության, տեսչական մարմնի աշխատակիցներն Արտակարգ իրավիճակների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 13-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։

Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։

Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։

Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել