Ուտեստ պատրաստելու 8 կանոն՝ տոնական օրերին ընդառաջ

https://eco.am/%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-8-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%9d-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%85%d6%80/

Ամանորյա տոներին ընդառաջ տնային տնտեսուհիները երբեմն տոնական սեղանների համար ուտեստները պատրաստում են օրեր առաջ և պահում սառցարանում։ ՀՀ Առողջապահության նախարարությունը առաջարկում է տոնական օրերին սնունդ պատրաստելիս առաջնորդվել մի քանի կարևոր կանոններով։

1․ Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը:

2․ Մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:

3․ Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է պահվեն այլ սննդամթերքից  առանձին` փակ տարաներում, սառնարանային պայմաններում:

4․Սնունդը պետք է ենթարկել մանրազնին ջերմային մշակման. վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած:

5․ Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի:

6․ Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:

7․ Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:

8․ Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տոնական օրերին առողջ սնվելու 6 կանոն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։