Վերջին հարյուր տարվա ընթացքում, գիտության և հատկապես տեխնիկայի բուռն զարգացման շնորհիվ, արդյունաբերության զարգացմանը զուգահեռ, շատ արագ փոխվել է նաև սննդի եղանակը՝ բոլոր տնտեսապես զարգացած երկրներում։
Ուշադրությունը ճիշտ սննդի նկատմամբ պետք է լինի յուրաքանչյուր մարդու գլխավոր խնդիրը։ Eco.am-ն առաջարկում է ուշադրություն դարձնել ձեր սննդին, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչ է անհրաժեշտ ուտել և ինչպես սնվել։
Ճիշտ սնունդը նախապայմաններ է ստեղծում օրգանիզմի ֆունկցիոնալ կարողությունների լրիվ զարգացման համար, ապահովում լավագույն աշխատունակությունը, բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը և երկարացնում կյանքը։ Սննդի միջոցով անընդհատ կապ է ստեղծվում արտաքին միջավայրի հետ։
Չարլզ Դարվինը, որն ընդունում էր տարբեր բույսերի ու կենդանիների ծագման ու էվոլյուցիայի մեջ սննդի հսկայական նշանակությունը, ասել է, որ ուղեղի գործունեությունը զգալիորեն կախված է ստամոքսից։
Հին հույները պնդում էին, որ կենսուրախ մարդը միշտ կուշտ է, և ունի լավ մարսողություն։ Վատ, մռայլ տրամադրությունը նրանք կապում էին մարսողական ուղու վերին բաժնի հիվանդության հետ։
Մշտական քաղցի, ոչ լիարժեք ու միակողմանի սննդի դեպքում․
1․Մարդն ավելի արագ է ծերանում, դառնում դյուրագրգիռ,
2․Անհանգիստ է քնում
3․ Նրա աշխատունակությունն ընկնում է, իսկ հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը՝ բարձրանում։
Սննդի բնագավառում, ժամանակակից գիտելիքների համապատասխան, անհրաժեշտ է ամենից ավելի ուշադրություն դարձնել սննդում պարունակվող սպիտակուցներին, վիտամիններին ու հանքային աղերին։ Դա առանձնահատուկ նշանակություն ունի երեխաների, հղի և կերակրող մայրերի համար։
Սխալ սնվելը հյուծում է ոչ միայն մարդու առողջությունը, այլև կործանարար ազդեցություն ունենում ապագա մյուս սերունդների վրա։ Հետևաբար սննդի գծով սանիտարալուսավորչական աշխատանքների դերը հույժ կարևոր նշանակություն է ստանում։
Ներկայումս սննդի նկատմամբ կան մի շարք երևույթներ.
Առաջին հերթին սննդային արդյունաբերության՝ շաքարի, բանջարեղենի, մսեղենի, կաթնեղենի, և այլնի հզոր զարգացումը։ Վերջին տարիներին, տարբեր բուսական և կենդանական սննդամթերքներից արտադրվել են մեծ քանակությամբ բազմազան մզվածքներ ու կոնցենտրատներ, և օգտագործվել սննդամթերքների արտադրման ու պահածոյացման նոր տեխնոլոգիաներ։
Հասարկական սննդի բուռն զարգացումը, և սննդի ընտանեկան ձևից աստիճանական անցումը հասարակականին՝ միտում է, որը մասսայական բնույթ է ստանում։
Ագրոկենսաբանության, սելեկցիոն, անասնաբուծության ու սննդի արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով բանջարեղենի, մրգերի նոր տեսակներով, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող մթերքները՝ հարստացման ու բազմազան դարձնելու ձգտում։
Սինթեզի միջոցով նոր սննդային աղբյուրների անընդհատ որոնումները, որոնք հանգեցրել են վիտամինների, ամինաթթուների ու սննդի որոշ տեսակների սինթետիկ արտադրության կատարելագործմանը։
Ծովերի, օվկիանոսների ֆաունայի ու ֆլորայի հանընդհանուր օգտագործում՝ ձկնեղենի, խեցգետինների, ծովային կաղամբի, ջրիմուռների և այլնի։
Արհեստական պարարտանյութերի ու տարբեր ինսեկտիցիդների և պեստիցիդների լայն կիրառում գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարելու համար, որը մի շարք երկրներում զգալիորեն բարձրացրել է սննդամթերքների արտադրությունը։ Սակայն, դա պետական սանիտարական տեսչությունից պահանջում է սննդամթերքների նկատմամբ ժամանակին ու որակյալ հիգիենիկ հսկողության այն անվնաս գործածելու համար։




Թողնել մեկնաբանություն