Ո՞ր 6 թռչնատեսակներն են հավակնում դառնալ «Տարվա թռչուն-2023» անվանակարգի հաղթող

https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-6-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6/

Հայաստանի բնության և կենսաբազմազանության պահպանման միությունը (Nature and biodiversity conservation union Armenia) 2023 թվականի խորհրդանիշ թռչնատեսակին ընտրելու համար նախաձեռնել է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Միությունը հանրությանն առաջարկում է քվեարկությամբ դառնալ կոլեկտիվ բնապահպանության մի մասը և խոստանում ողջ 2023-ի ընթացքում կազմակերպել ընտրված թռչնատեսակի մասին հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող զանազան էկոկրթական միջոցառումներ

2023 թվականի տարվա խորհրդանիշ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանալու է 6 հետևյալ թռչնատեսակների միջև՝

1․ Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina)

2․ Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus)

3․ Քարարծիվ (Aquila chrysaetos)

4․ Սովորական կիվիվ (Vanellus vanellus)

5․ Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonia hybridus)

6․ Կանաչ մեղվակեր (Merops persicus)

«Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 10-ը, որից հետո իրականացվելու է արդյունքներ ամփոփում և հայտարարվելու 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:

«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:

Քվեարկելու համար սեղմեք այստեղ

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել