Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան, սեպտեմբերի 22-ի դրությամբ, գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը և ներկայացնում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան՝ ըստ վարչական շրջանների։
1․ Կենտրոն վարչական շրջանում՝ 2.7 անգամ,
2․ Արաբկիր վարչական շրջանում՝ 1․6 անգամ,
3․ Շենգավիթ վարչական շրջանում՝ 4․5 անգամ,
4․ Նոր Նորքի վարչական շրջանում՝ 2.9 անգամ։
Սեպտեմբերի 21-ի համեմատ փոշու կոնցենտրացիան սեպտեմբերի 22-ին իջել է․
1․ Կենտրոն վարչական շրջանում՝ 1.8 անգամ,
2․ Արաբկիր վարչական շրջանում՝ 3․1 անգամ,
3․ Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․9 անգամ,
4․ Նոր Նորքի վարչական շրջան ում՝ 4.1 անգամ։




Թողնել մեկնաբանություն