Ո՞ր մթերքներն են օգնում պահպանել մաշկի երիտասարդությունը

https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a5%d5%b6-%d6%85%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af/

Կոսմետիկ ոչ մի միջոց չի օգնի մաշկի երիտասարդության պահպանմանը, եթե խնդիրը չլուծվի «ներսից», պնդում է Էդինբուրգի համալսարանից գիտնական, բժիշկ Ռուփի Աույլան:

Մաշկի վիճակի վրա ահռելի ազդեցություն ունի սնունդը. պարզվում է՝ սննդակարգում երկաթ պարունակող մթերքների ավելցուկը, ինչպես՝ կարմիր մսի, կնպաստի ծերացմանը, հայտնում է The Sun-ը: Իսկ ահա հակաօքսիդանտներով հարուստ մթերքները, հակառակը, կօգնեն երիտասարդության պահպանմանը:

Մասնագետի խոսքով՝ մաշկի երիտասարդության եւ առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ ուտել հակաօքսիդանտներ, կոլագեն եւ հանքանյութեր պարունակող մթերքներ: Այդ միացություններն օժտված են հակաբորբոքային հատկություններով եւ նպաստում են մարմնի հյուսվածքների համարժեք վերականգնմանը ու մաշկի վիճակի վրա ազդող պրոցեսների կարգավորմանը:

Ինչպես եւ սպասվում էր, օգտակար մթերքների թվում են բանջարեղենը եւ մրգերը: Մասնագետը նշում է, որ մրգերի եւ բանջարեղենի ամենօրյա գործածումը օգնում է հաղթահարել բորբոքային պրոցեսները եւ բջիջները ծերացումից պաշտպանում է:

Աույլան նաեւ խորհուրդ է տալիս գործածել որակյալ ճարպեր եւ բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով