Երևանի բուսաբանական այգին իր այցելուներին հրավիրում է գարնանային ամիսներին վայելելու արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի ամենագեղեցիկ ժամանակահատվածը։ Միաժամանակ նաև ներկայացնում, թե ո՞ր բույսերն են ծաղկում այս ամիսներին.
Leucaena leucocephala –Լոբազգիների (Fabaceae) ընտանիքի Leucaena ցեղի բույսերի տեսակ է, հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է։ Leucena-ն մշտադալար թուփ կամ ծառ է։ Տերևները հերթադիր են, երկփեղկավոր, մինչև 30 սմ երկարությամբ։
Չհասունացած լոբին և սերմերը օգտագործվում են ապուրների մեջ։ Բույսի երիտասարդ ընձյուղները նույնպես ուտելի են։
Դիմանում է մինչև -6 C ջերմաստիճանի: Հաճախ տնկվում է ցանկապատեր և ստվերներ ստեղծելու, ինչպես նաև հողը էրոզիայից պաշտպանելու համար:
Ցեստրում նրբագեղ (Cestrum elegans Schlecht.) պատկանում է Մորմազգիների (Solanaceae) ընտանիքին։ Հայրենիքը Մեքսիկան է, աճում է լեռնային անտառներում 900-1500 մ․ բարձր․ վրա։
Ակկա սելլովա կամ Ֆեյխոա սելլովա (Feijoa sellowiana (O. Berg.) O. Berg.; Acca sellowiana (Berg.) Burret.) պատկանում է Մրտազգիների (Myrtaceae) ընտանիքին։ Թանկարժեք պտղատու բույս, գեղեցիկ արծաթա-կարմրավուն ծաղիկներով և մեծ քանակությամբ յոդ պարունակող անուշահոտ պտուղներով։ Տարածված է հարավային Բրազիլիայում, Պարագվայում, Ուրուգվայում և հյուսիսային Արգենտինայում։
Կալանխոե ( թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքի սուկուլենտային բույսերի տեսակ։ Հայտնի է ավելի քան երկու հարյուր տեսակ, որոնք աճում են Արևադարձային և Հարավային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայի արևադարձային գոտիներում, որոշ տեսկներ հայտնի սենյակային բույսեր են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն