Ո՞ր բույսերն են այս ամիսներին ծաղկում Բուսաբանական այգում

https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/

Երևանի բուսաբանական այգին իր այցելուներին հրավիրում է գարնանային  ամիսներին վայելելու արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի ամենագեղեցիկ ժամանակահատվածը։ Միաժամանակ նաև ներկայացնում, թե ո՞ր բույսերն են ծաղկում այս ամիսներին.

 Leucaena leucocephala –Լոբազգիների (Fabaceae) ընտանիքի Leucaena ցեղի բույսերի տեսակ է, հայրենիքը  Կենտրոնական Ամերիկան է։ Leucena-ն մշտադալար թուփ կամ ծառ է։ Տերևները հերթադիր են, երկփեղկավոր, մինչև 30 սմ երկարությամբ։

Չհասունացած լոբին և սերմերը օգտագործվում են ապուրների մեջ։  Բույսի երիտասարդ ընձյուղները նույնպես ուտելի են։

Դիմանում է մինչև -6 C ջերմաստիճանի: Հաճախ տնկվում է ցանկապատեր և ստվերներ ստեղծելու, ինչպես նաև հողը էրոզիայից պաշտպանելու համար:

Ցեստրում նրբագեղ (Cestrum elegans Schlecht.) պատկանում է Մորմազգիների  (Solanaceae) ընտանիքին։  Հայրենիքը Մեքսիկան է, աճում է լեռնային անտառներում  900-1500 մ․ բարձր․ վրա։

Ակկա սելլովա կամ Ֆեյխոա սելլովա (Feijoa sellowiana (O. Berg.) O. Berg.; Acca sellowiana (Berg.) Burret.) պատկանում է Մրտազգիների (Myrtaceae) ընտանիքին։  Թանկարժեք պտղատու բույս, գեղեցիկ արծաթա-կարմրավուն ծաղիկներով և մեծ քանակությամբ յոդ պարունակող անուշահոտ պտուղներով։ Տարածված է հարավային Բրազիլիայում, Պարագվայում, Ուրուգվայում և հյուսիսային Արգենտինայում։

Կալանխոե ( թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքի սուկուլենտային բույսերի տեսակ։ Հայտնի է ավելի քան երկու հարյուր տեսակ, որոնք աճում են Արևադարձային և Հարավային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայի  արևադարձային գոտիներում, որոշ տեսկներ  հայտնի սենյակային բույսեր են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

8 սխալ` բույսերը խնամելիս․ խորհուրդ՝ Օ2 Gardens-ից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել