Շոգ եղանակին սննդային թունավորումներից խուսափելու 9 խորհուրդ

https://eco.am/%d5%b7%d5%b8%d5%a3-%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%b6%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5/

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը։ Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հրապարակել է մի քանի կարևոր խորհուրդներ։

 1․ հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո,

2 սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

3․  պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

4․ ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

5  չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

6  սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերից աղտոտումը կանխարգելելու համար, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,

7  առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),

8  սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 70°C պայմաններում,

9․  պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է ուշադիր լինել և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով