Նոյեմբերի 16-ը Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) միջազգային օրն է

https://eco.am/%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-16-%d5%a8-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1/

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխարհատեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման ծառայության (ՀԶ) աշխատանքը գործառույթներով պայմանավորված տարածական-կորդինատավորված  տվյալների հավաքագրումն է, մշակումը, վերլուծությունը, պահպանումը, տարածումը:

Բոլոր փուլերը` տեղեկատվության հավաքագրումից մինչև մոդելավորում և կառավարում իրականցվում է նոր, ժամանակակից արդյունահեն հետազոտական մեթոդներով և ամենակարևորը՝ ճշգրիտ:

Հեռազննման տվյալները հանդիսանում են օպերատիվ և ժամանակակից տեղեկատվության կարևորագույն աղբյուր շրջակա միջավայրի վերաբերյալ, ԱՏՀ թեմատիկ շերտերի, գեոինֆորմացիոն քարտեզագրման և մոդելավորման համար: Հատկապես կարևոր է այդ տվյալների  նշանակությունը էկոհամակրգերի փոփոխության հետազոտության ժամանակ:

Ծառայությունը կատարում է ժամանակակից  հեռահար  էկոլոգա-աշխարհագրական լոկալ և ռեգիոնալ մակարդակով հետազոտություններ, օգտագործելով օդատիեզերական և ԱԹՍ-ով կատարված պատկերներ ընդգրկուն թեմատիկ ուղղություններով, կապված հիմնականում բնական միջավայրի վրա մարդածին ազդեցությունների հետ, ինչպես նաև գլոբալ հեռազննման հետազոտություններ:

ԱՏՀ և ՀԶ ծառայության հիմնական գործառույթներն են՝

1․ Անտառներում սաղարթի փոփոխությունների և դրանց մակերեսների ու տեղադիրքի բացահայտում և վերհանում։

2․ Շրջակա միջավայրի բաղադրիչների վեկտորացում, տվյալների բազայի ստեղծում /փաստացի և ճշգրիտ սահմանների թվայնացում ՝ կադաստրային քարտեզագրման չափորոշիչներին համապատասխան/։

3․ ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներից բխող և վերջիններիս բնականոն ու ռացիոնալ իրականացման համար անհրաժեշտ ԱՏՀ քարտեզագրական շերտերի  պատրաստում /օրինակ՝ միջին ամսեկան ջերմաստիճանի, ամսեկան տեղումների, բազմամյա միջինից դրանց շեղումների քարտեզներ/։

4․ Տարածական կոորդինատավորված տվյալների հավաքագրում և՛ հեռահար մեթոդներով, և՛ դաշտային սարքավորումներով:

5․ Օդալուսանկարահանման, տվյալների մշակման և վերլուծության աշխատանքներ։

6․ Շրջակա միջավայրի բաղադրիչների, կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների դիտարկումներ հեռազննման մեթոդներով։

7․ Նորաստեղծ հիդրոօդերևութաբանական արբանյակներից ստացվող տեղեկատվության մշակում, միջազգային փորձի ուսումնասիրում, նոր տվյալների ստացում ,առկա տվյալների հետ համադրում։

8․ ԱՏՀ վերլուծությունններ և թեմատիկ քարտեզագրություն /տեղադիրքերի ընտրություն, ցանցային վերլուծություններ և այլն/։

9․ Հրդեհված տարածքների վերհանում, քարտեզագրում ինդեքսի արժեքի ստացում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով