Նշվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակը

https://eco.am/%d5%b6%d5%b7%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%a1%d5%a1-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%b8%d5%b6%d5%b8%d5%bd%d6%86%d5%a5%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1/

Այսօր ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղի է ունեցել միջոցառում նվիրված ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Ա. Սաղաթելյանի 70-ամյակին։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Բուսաբանության ինստիտուտից։

Ողջույնի խոսքից հետո Բուսաբանության ինստիուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը Ա. Թախտաջյանի անունը կրող պուրակում տնկել են Արոսենի Ռուպի, որպես երկու ինստիտուտների «գիտական ընկերության» խորհրդանիշ։

Միջոցառմանը ներկայացվել է Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի նախագծահեն կրթության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները։

Հետազոտության շրջանակներում իրականացվել է Երևանի բուսաբանական այգու հողերի և փոշու էկոլոգիական և առողջական ռիսկերի գնահատում։

Ըստ հետազոտությունների ու արդեն պաշտոնապես Երևանի «կանաչ թոքերը»  կարելի է համարել Երևանի ամենաառողջ տարածքներց։

Միջոցառման ավարտին Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի  ուղեկցությամբ մասնակիցները շրջայց են կատարել այգու տարածքում` ծանոթանալով վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքներին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով