Նյարդերը հանգստացնող մանուշակագույն ծաղիկը․ Յասաման

https://eco.am/%d5%b6%d5%b5%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d5%b2-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6/

Ընդունված է ասել, որ գարնան գալն ազդարարում են Ձնծաղիկները, բայց Յասամաններն իրենց գլխապտույտ առաջացնող բույրով հուշում են, որ գարունն արդեն ճանապարհ է ընկել ու առջևում ամառ է։

Յասամանը հայտնի է որպես ձիթենու ընտանիքին պատկանող դեկորատիվ ծառ։ Սովորաբար, Յասամանն ընդունում ենք որպես անուշաբույր ծաղիկ, սակայն երբեմն հաշվի չենք առնում նրա օգտակար հատկությունները։

Յասամանը՝ Ժողովրդական բժշկության մեջ

Յասամանավազը, բացի դեկորատիվ նշանակությունից, ունի նաև բազմաթիվ բուժիչ հատկություններ, որոնք դարեր շարունակ հայտնի են ժողովրդական բժշկության մեջ: Յասամանի ծաղիկները օգտագործվում են արտաքին և ներքին եղանակով`գլխացավերի, հազի, մրսածության, մաշկի հիվանդությունների, մարմնի մաքրման, սրտային խնդիրների և հիպերտոնիայի բուժման համար:

Այս խնդիրները բուժելու համար ժողովրդական բուսաբույժները հաճախ օգտագործում էին Յասամանի պատրաստուկներ, քսուքներ և թուրմեր: Կա նաև համոզմունք, որ մանուշակագույն-յասամանի ծաղիկները կարող են հանգստացնել նյարդերը:

Յասամանի բուժիչ հատկությունները

Դեղորայքային հումքը Յասամանի տերևներն ու ծաղիկներն են: Երբ անուշ բույրը տարածվում է, պետք է քաղել ծաղիկները՝ դեռ կիսաբաց վիճակում։ Դրանից հետո չորացնել ստվերոտ տեղում։ Ամբողջությամբ չորանալուց հետո նոր կարող ենք այն օգտագործել թուրմի տեսքով։

1․ Յասամանը հակաբակտերիալ, հակավիրուսային հատկություն ունի

2․ Մաքրում է թոքերը, բրոնխները, նվազեցնում հազը, կոկորդի ցավը

3․ Վնասազերծում է մարմինը և լյարդը, մաքրում է արյունը

4․Օգնում է գլխացավերին և ռևմատիկ ցավերին

5․ Կարգավորում է արյան ճնշումը

6․ Օգնում է սուր լուծի ժամանակ, գործում է միզամուղ միջոցներով

7․ Բուժում է մաշկի հիվանդությունները

8․Որպես հիանալի կոսմետիկ միջոց՝ երիտասարդացնում է մաշկը, նվազեցնում է մուգ շրջաններն ու այտուցները՝ աչքերի տակ

9․ Բարձրացնում է դիմադրողականությունը

Ի դեպ, հոգնածության ժամանակ կարող եք լոգարանում լցնել Յասամանի ծաղիկներ և ջրի մեջ պառկելուց կես ժամ անց ձեզ կզգաք բավականին առույգ և թեթև։

Յասամանը հիանալի հակասթրես է, այն հանդիսանում է հանգստացնող արոմաթերապիայի միջոց։

Յասամանի թեյը կարող է օգտագործվել որպես մազերի տոնուս:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։