Գերմանիայում, կենդանիների մասին ռեպորտաժի նկարահանման ժամանակ, ընձառյուծը հարձակվել է 36-ամյա մոդելի վրա։ BBC News-ի տվյալներով ընձառյուծի հարձակման ենթարկված կինը, որին ներկայացնում են որպես կենդանիների սիրահար և ֆոտոմոդել, լուրջ վնասվածքներ է ստացել գլխի շրջանում:
Նշվում է, որ նա նկարվելիս է եղել վանդակի ներսում, որտեղ երկու ընձառյուծ է եղել, և ինչ-որ պահի ամեն ինչ սխալ է ընթացել: Մոդելը հոսպիտալացվել է։ Գերմանական Bild- տվյալներով՝ տուժողը Ջեսիկա Լեյդոլֆն է: Կայքի տվյալներով՝ կինն իր տանը ևս մի քանի տեսակի կենդանիներ է պահում, ինչպես օրինակ՝ ձի, կատուներ, աղավնի և թութակներ:







Թողնել մեկնաբանություն