Ներկայացվել է Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպի հարցման արդյունքները

https://eco.am/%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d5%b8%d5%b4%d5%a1%d5%b2%d5%a2%d5%ab-%d6%87-%d5%b0/

Մարտի 27-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ընթացքում շահառուներին ներկայացվել են Հայաստանում  գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերի վերաբերյալ հարցման արդյունքները: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կենտրոնից։

Աշխատաժողովի հիմնական նպատակն է՝  շահագրգիռ կողմերին ներկայացնել և նրանց հետ քննարկել Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերի վերաբերյալ հարցման արդյունքները: Հարցումն իրականացրել է «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում մրցույթով ընտրված «Սիվիտտա ԷյԷմ» կազմակերպությունը:

Հետազոտության նպատակն է՝ բարելավել գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների առաջնային տվյալները և բացահայտել այդ աղբյուրներից շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմման հնարավոր մոտեցումները:

Թիրախային լսարանն է՝ Հայաստանում գյուղատնտեսության վիճակագրության եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ոլորտում ներգրավված պետական կառույցների, գյուղատնտեսական գործունեությանն առնչվող գիտական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հարցման հիմնական նպատակն էր հավաքագրել ազգային մակարդակով Հայաստանում գոմաղբի կառավարման կիրառվող ընթացակարգերի վերաբերյալ արդի տեղեկատվություն և երկրին բնորոշ արտանետումների գործոնների բացահայտման համար գործունեության վերաբերյալ մանրամասն տվյալներ, հստակեցնել առկա բացերն ու խնդիրները և ոլորտի փորձագետների հետ քննարկման արդյունքում առաջարկել միջոցառումներ գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների առաջնային տվյալների բարելավման համար:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունելիս ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծել է գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման կայուն գործելակերպերի ներդրման կարևորությունը ջերմոցային գազերի արտանետումների ճշգրիտ գնահատման, ոլորտում կլիմայի փոփոխության մեղմման համապատասխան ծրագրերի ներգրավման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության գնահատման և դրա նվազեցման կիրառելի լուծումների ինտեգրման համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։