Մրգերը հագեցած են վիտամիններով, հանքանյութերով և բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, որոնք հարկավոր են ոչ միայն ձեր մարմնի բարեկեցության, այլև գեղեցիկ, պարզ և շողացող մաշկի համար: Մրգերն օգնում են, որ ձեր դեմքի մաշկից վերանան վնասակար, քիմիական ազդեցությունները:
Eco.am-ն առաջարկում է դեմքի սնուցող արագ և հեշտ մրգերով պատրաստված դիմակներ, որոնք հեշտությամբ կարող եք կիրառել տանը:
Պապայա և մեղր
Պապայան հարուստ է A վիտամինով, որն ունի շերտազատող հատկություններ և օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները: Պտուղը պարունակում է նաև հակաբորբոքային և հակավիրուսային հատկություններ, որոնք կարող են նվազեցնել դեմքի պզուկները: Պապայան նաև կանխում է վաղաժամ ծերացումը, այն սնուցում է և մաշկը դարձնում ամուր, ավելի պայծառ, խոնավ և փայլուն:
Պապայան քերիչով անցկացրեք, ապա տրորեք այնքան, որ դառնա միասեռ կրեմանման զանգված, ապա վրան ավելացրեք մեղր: Ստացված զանգվածը քսեք մաքուր և չոր մաշկի վրա: Դեմքին թողեք մոտ 15-20 րոպե: Լվացրե՛ք դեմքը սառը ջրով և չորացրե՛ք:
Կիվի և ավոկադո
Ավոկադոն հարուստ է հակաօքսիդիչներով: Երկու մրգերն էլ պարունակում են ալֆա և բետա-կարոտիններ, որոնք պաշտպանում են մաշկը շրջակա միջավայրի վնասներից և վաղաժամ ծերացման տեսանելի նշաններից: Ավոկադոն հարուստ է նաև առողջ ճարպերով, որոնք հիանալի են առողջ մաշկի պահպանման համար: Ավոկադոն պարունակում է նաև առատ քանակությամբ C և E վիտամիններ, որոնք օգնում են բարելավել մաշկի առողջությունը: Կիվին, ավոկադոյի նման, հարստացված են C և E վիտամիններով և հակաօքսիդիչներով, որոնք նպաստում են կոլագենի ուժեղացմանը և մաշկի երիտասարդացմանը ՝ այդպիսով բարելավելով մաշկի առաձգականությունը և այն դարձնելով երիտասարդ ու փայլուն:
Մաքրեք մեկական ավոկադո և կիվի։ Երկուսը միասին տրորեք այնքան, որ դառնա միասեռ կրեմանման զանգված։ Վրան ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և կրկին լավ խառնեք։ Ստացված զանգվածը քսեք դեմքին և պարանոցին, թողեք մնա մոտ 30 րոպե: Ապա լվացրեք ջրով և չորացրեք մաշկը: Մի՛ մոռացեք խոնավեցնել ձեր մաշկը:
Բանան և մեղր
Բանանը պարունակում է վիտամին B6, վիտամին C, սիլիցիա, կալիում և այլ օգտակար նյութեր, որոնք կենսական նշանակություն ունեն մաշկի առաձգականության և ամբողջականության համար: Այն օգնում է մաքրել հիպերպիգմենտացիան և պաշտպանում է մաշկը արևի վնասներից: Այն կատարյալ բաղադրիչ է չոր և զգայուն մաշկի համար:
Մեկ բանանը տրորեք, ապա վրան ավելացրեք ½ թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։ Լավ խառնեք և ստացված զանգվածը քսեք մաքուր մաշկի վրա: Թողեք այն դեմքին մոտ 20 րոպե և լվացրեք:
Եթե ունեք չոր և զգայուն մաշկ, ապա խուսափե՛ք կիտրոնի հյութի օգտագործումից։






Թողնել մեկնաբանություն