Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հոգատար վերաբերմունք ցուցաբերել բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Պարզապես պետք է դա անել ամենօրյա աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի միջոցով։
Գրեթե մեկ ու կես տարի է Հայաստանում օրենքով արգելված է որոշ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը և հասարակության մի մասն արդեն գիտակցելով իր արարքի կարևորությունը՝ գնումների գնալիս մշտապես օգտագործումէ բազմակի օգտագործման էկո պայուսակ։ Սակյան մենք բոլորս անելիք ունենք ազդելու այն ծույլ զանգվածի վրա, որոնք համար միևնույն է և շրջակա միջավայրը և պոլիէթիլենային տոպրակն իր վնասներով ու հետևանքներով հանդերձ։
Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողներին այսօր կներկայացնի մի քանի պատճառներ՝ էկո պայուսակ օգտագործելու համար։
1․ Պոլիէթիլենային տոպրակները աղտոտում և վնաս են հասցնում բնությանը, քանի որ դրանց քայքայվում են 100-400 տարի հետո։
2․ Մեկ էկո կտորե պայուսակը փոխարինում է 20000 պոլիէթիլենային տոպրակի, նշանակում է, որ էկո պայուսակի միջոցով տնտեսում եք ձեր ընտանեկան բյուջեն։
3․Էկո պայուսակը շատ տեղ չի գրավում ամենօրյա պայուսակում և հարմարավետ է ուսին կրելու համար։ Նախատեսված են բազմակի օգտագործման համար, էկոլոգիապես մաքուր են, պատրաստված են բնական հումքից։
4․ Բազմակի օգտագործման էկո պայուսակները օգնում են շրջակա միջավայրը պաշտպանել ահռելի քանակությամբ վտանգավոր աղբից՝ փրկելով կենդանական աշխարհը, բնությունը և մարդկանց կենսամիջավայրը։
5․ Էկո պայուսակում պահվող մթերքն ավելի թարմ ու երկար են պահպանվում։
6․Ողջ տարվա ընթացքում մոտ 500 պոլիէթիլենային տոպրակի փոխարեն մեկ կամ երկու էկո պայուսակը բավական է գնումներն ապահով կատարելու համար։
7․ Նորաձև լինելու շնորհիվ կարող եք նվերներ հանձնել էկո պայուսակով, որոնք կարող են լինել ձեր նախընտրած գայնի ու դիզայի։
Թողնել մեկնաբանություն