Լավ տեսողությունն ունի բացառիկ կարեւոր նշանակություն, ուստի աչքերի նկատմամբ պետք է բավականաչափ խնամք տանել:
Արդեն խոսել ենք, թե ինչպես պետք է ճիշտ խնամել աչքերը, ինչպես նաեւ առաջարկել ենք ճիշտ խնամքի համար լոգանքներ ու դիմակներ։ Այսօր արդեն Eco.am-ն իր ընթերցողին կներկայացնի աչքի տեսողության վրա ազդող մի քանի պատճառներ։
– Երբեք մի կարդացեք թույլ լուսավորության տակ, հատկապես, երբ տառատեսակը մանր է: Ընդհանրապես, մանր տառատեսակից պետք է խուսափել, չպետք է կարդալ նաեւ այն դեպքում, երբ էջերի վրա արեւի լույս է ընկած, կամ աչքերի մեջ փայլ առաջացնող լուսավորություն է:
– Որոշ մասնագետների պնդմամբ, տեսողությունը վատացնում է նաեւ հեռուստացույց դիտելը եւ երկար ժամանակ համակարգչի առաջ նստելը: Էկրանին հայացքը մի սեւեռեք եւ միեւնույն կետին ուշադիր մի նայեք: Այլ` աչքերը շարժեք` դիտելով պատկերի մանրամասները: ժամանակ առ ժամանակ փոխեք դիտակետը, առավել մոտ եւ առավել հեռու կետերի միջոցով: Դիտակետի փոփոխումը պետք է կիրառվի նաեւ առօրյայում: Հայացքը որոշակի ժամանակով շեղեք` ձեր հիմնական աշխատանքից եւ 1 րոպե նայեք պատուհանին կամ` սենյակի մյուս անկյունին, դա կօգնի վերացնել աչքերի լարվածությունը: Պարբերաբար փորձեք աչքերը փակել, ապա` ափերով ծածկել, այդ դիրքում մնալով մի քանի վայրկյան:
– Անընդմեջ մուգ գույնի ակնոց կրելը վատ սովորություն է, հատկապես, երբ դրանք օգտագործվում են երեկոյան կամ փակ տարածություններում: Դրանք անհրաժեշտ է կրել ուժեղ արեւին, կուրացնող ասֆալտապատ ճանապարհին եւ սարերում: Որքան հաճախակի կրեք մուգ ակնոցներ, այնքան` շատ կզգացվի դրանց կարիքը եւ, ի վերջո, բոլորովին չեք կարողանա տանել արեւի լույսը: Աչքերը պետք է վարժեցնել այդ լույսին, որն անհրաժեշտ է: Աչքերն արեւի լույսին վարժեցնելու համար փակեք աչքերն ու դեմքն ուղղեք դեպի արեւը, գլուխը դանդաղ շարժեք աջ եւ ձախ, որպեսզի ճառագայթները կարողանան փակ աչքերի դեպքում ջերմացնել այն ամբողջությամբ: Մի քանի րոպե անց արագ բացեք եւ փակեք աչքերը: Գործողությունը կրկնեք մի քանի անգամ, արեւին անմիջականորեն չնայելով: Վարժությունը կատարեք ամեն օր:
ԱՉՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թարթելը աչքերը մաքրելու բնական եղանակ է, դրա համար էլ այն ներառված է աչքերի վարժությունների մեջ: Անթարթ հայացքը, որը նույնպես այդ վարժություններից մեկն է, նպատակահարմար չէ վարժություններից դուրս կատարելը, քանի որ կարող է դառնալ տեսողության վնասման պատճառ: Դրա համար հաճախակի թարթեք եւ ժամանակ առ ժամանակ փոխեք տեսողության դիտակետը:
Լավ տեսողության պահպանման համար անհրաժեշտ է աչքերը մարզել այնպիսի վարժություններով, որոնք ոչ միայն ամրացնում են աչքերի մկանները, այլեւ ուժեղացնում ֆոկուսի բերելու ընդունակությունը: Վարժությունը պետք է կատարել նստած դիրքում, մեջքը եւ գլուխը ուղիղ: Շարժումներն արվում են միայն աչքերով.
1.Աչքի խնձորակը պտտեք վերեւ, ապա` ներքեւ, հետո աչքերը փակեք: Վարժությունը կրկնեք 3 անգամ:
2.Նայեք վերեւ, ապա` առաջ, հետո` ներքեւ եւ առաջ: Կրկնեք 3 անգամ եւ աչքերը փակեք մի քանի րոպե:
3.Նայեք ձախ, հետո` աջ, կրկնեք 3 անգամ:
4.Նայեք ձախ, հետո` առաջ, ապա` աջ եւ կրկին առաջ:
5.Շեղակի նայեք վերեւ, ապա ներքեւ` սկզբում վերին աջ անկյունը, իսկ ապա` ներքեւի ձախ անկյունը: Աչքերը փակեք, փոխեք ուղղությունը` ձախ վերին անկյուն, ապա` աջ ներքին անկյուն:
6.Ակնախնձորներով դանդաղ կատարեք շրջանաձեւ շարժումներ` դեպի աջ: Փակեք աչքերը, ապա նույն վարժությունը կրկնեք ձախ շարժման ուղղությամբ:
7.Նայեք քթի ծայրին, իսկ ապա` մի որեւէ առանձին կետի: Վարժությունը կրկնեք 5 անգամ:
8.Նայեք աչքից 30սմ հեռու գտնվող մատներից որեւէ մեկի ծայրին, իսկ ապա` որեւէ հեռու կետի:
9.Վարժվեք երկար ժամանակ անթարթ նայել որեւէ առարկայի: Մի՛ նայեք առարկային անթարթ հայացքով, այլ աշխատեք նայել մանրամասնորեն:
10.Կկոցեք եւ կոպերը ուժեղ փակեք, որից հետո արագ թարթեք աչքերը:
ԵՂԵՔ ԱՌՈՂՋ






Թողնել մեկնաբանություն