Նախատոնական օրերին, եթե որոշել եք ձեր բնակարաններին տոնոկան տեսք տալ բնական եղևնին տուն բերելով, ապա՝ Երևանի Բուսաբանական այգու ընկերներ հասարակական կազմակերպությունը առաջարկում է դիմավորել Նոր տարին` հոգ տանելով շրջակա միջավայրի մասին։ Այսինքն՝ ոչ թե սոճիները կտրել, այլ՝ վարձակալել։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ Բուսաբանական այգու ընկերներ ՀԿ-ի նախաձեռնությամբ սոճիները կարող եք վարձակալել դեկտեմբերի 25-ից – հունվարի 13-ը, նախապես ընտրելու և պայմագիր կնքելու հնարավորությամբ։ Իսկ վարձակալության արժեքը` 25000 դրամ և 15000 դրամ դեպոզիտ։
Ի դեպ, ծառի հետ կլինեն նաև հրահանգներ, թե ինչպես հոգ տանել ձեր Տոնածառի մասին։
Թողնել մեկնաբանություն