Հաճախ ենք իրարամերժ կարծիքներ լսում բույսերի և նրանց խնամքի մասին։ Սակայն, երբ ուսումնասիրում ես կամ զրուցում մասնագետի հետ, պարզվում է, որ դրանք բոլորն էլ ֆանտաստիկայի ժանրից միֆեր են։ Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը։
Միֆ 1 Բույսերի հետ նույն սենյակում քնելը սխալ է
Ասում են, որ բույսերը Ձեզանից թթվածին կխլեն քնած ժամանակ՝ թողնելով Ձեզ ավելի վատ որակի օդ: Սա ամենահին միֆերից մեկն է և լիովին կեղծ է: Բույսը շատ քիչ թթվածին է պահանջում՝ սենյակի 0,1%-ը, մինչդեռ մարդը սպառում է գրեթե 3%:
Միֆ 2 Դեղին տերևները նշանակում են, որ Դուք չափից շատ եք ջրել Ձեր բույսերը
Դեղին տերևները նաև թերջրվելու, որոշ սննդանյութերի պակասի, արևի չափազանց մեծ քանակության և շատ այլ պատճառների ախտանիշ են:
Միֆ 3 բոլոր բույսերը պետք է ստանան արևի ճառագայթներ
Թեև ճիշտ է, որ բոլոր բույսերը արևի լույսի կարիք ունեն, ոչ բոլոր տեսակներն են պատրաստ ստանալու արևի ճառագայթները անմիջապես իրենց տերևների վրա: Եթե կիսաստվերային բույսերը ենթարկեք ուղիղ արևի, Դուք կհանգեցնեք ուժեղ արևայրուկի, և նրանք կարող են մահանալ:
Միֆ 4 բույսերը կարելի է վերատնկել միայն գարնանը և աշնանը
Իրականում եթե բույսը փակ արմատային համակարգով է, այսինքն՝ ծաղկամանում, ապա վերատնկումը կարելի է իրականացնել գարունից մինչ աշուն ընկած ցանկացած ժամանակահատվածում․ այս դեպքում բույսի արմատային համակարգն արդեն ձևավորված է և վերատնկման արդյունքում ավելի հեշտ է հարմարվում հողին։
Թողնել մեկնաբանություն