2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Ազգելի Կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ, հաշվի առնելով մթնոլորտային աղտոտվածությունը, որոշվեց այսուհետ սեպտեմբերի 7 ամբողջ աշխարհում նշել որպես «Կապույտ երկնքի համար մաքուր օդի» միջազգային օր։
Արդեն 4 տարի է սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»: Այն այս տարի նշվում է «Միասին՝ հանուն մաքուր օդի» կարգախոսով:
Օրվա խորհուրդն է երկրների ուշադրությունը սևեռել օդի աղտոտվածության խնդրին, իրազեկել հասարակությանը՝ օդի հնարավոր աղտոտումներից խուսափելու համար և միանալ՝ հանուն մաքուր օդի:
Օդի աղտոտվածությունը հիմնական բնապահպանական սպառնալիքն է` մարդու առողջության համար: Այն ուղղակիորեն ազդում է մարդու առողջության և էկոհամակարգերի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատում է, որ աշխարհում մոտ 7 միլիոն վաղաժամ մահեր կապված են օդի աղտոտվածության հետ: Օդի աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս կիսում և շնչում ենք նույն օդը, ըստ այդմ բոլորս պարտավոր ենք պահպանել մթնոլորտը և ապահովել մաքուր օդ բոլորի համար:
Eco.am





Թողնել մեկնաբանություն