Ապրիլի 6-12-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,
Արաբկիրում՝ ապրիլի 9-ին,
Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին,
Շենգավիթում՝ ապրիլի 8-ին և 10-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՝
Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում,
Արաբկիրում՝ ապրիլի 7-ին, 10-12-ը,
Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 11-ին և 12-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև որոշ մարզերում՝
Հրազդանում ապրիլի 4-ին,
Ալավերդիում՝ ապրիլի 6-ին։





Թողնել մեկնաբանություն