Օգոստոսի 31-սեպտեմբերի 6-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և Արարատում։
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը ողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,
Արաբկիրում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին,
Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 4-ը,
Արաբկիրում՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Արարատում՝ օգոստոսի 29-ին։
Թողնել մեկնաբանություն