Մայիսի 4-10-ը ընկած ժամանակահատվածում Երևանում, Հրազդան և Վանաձոր քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում մայիսի 4-7-ը,
Նոր Նորքում՝ մայիսի 7-ին և 8-ին,
Արաբկիրում՝ մայիսի 10-ին,
Շենգավիթում՝ մայիսի 8-ին և 9-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Նոր Նորքում մայիսի 7-10-ը,
Շենգավիթում՝ մայիսի 7-9-ը,
Արաբկիրում՝ մայիսի 10-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Նախորդ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 1-6-ը, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Հրազդան և Վանաձոր քաղաքներում։
Հրազդանում մայիսի 5-ին,
Վանաձորում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։






Թողնել մեկնաբանություն