2022 թվականից 2023 թվականի հունվարի 3-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ օրերի ընթացքում,
Նոր Նորքում՝ հունվարի 3-ին,
Շենգավիթում՝ հունվարի 6-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին, Արաբկիրում՝ հունվարի 6-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 5-ին։
Իսկ հունվարի 3-8-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Արարատ, Հրազդան, Վանաձոր քաղաքներում։ Մասնավորապես
Արարատում հունվարի 4-ին,
Հրազդանում՝ հունվարի 4-7-ը,
Վանաձորում՝ հունվարի 4-ին։





Թողնել մեկնաբանություն