«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կկատարվի

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab/

«Տնտեսական աճը չպետք է կանգնի մթնոլորտային օդի խստացումների արդյունքում, պարզապես կազմակերպությունները պետք է կարողանան այդ նոր տեխնոլոգիաները ներդնելով տնտեսական աճը չկանգնեցնելու միտում ունենան, սա է մեր հիմնական խնդիրը»,- Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ըստ նախարարի տեղակալի օրենսդրական փաթեթով խստացվել է նաև վարչարարությունը և մեկ տավա ընթացքում կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է տնտեսվարողի գործունեության կասեցում, ինչը չկար նախկինում: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում 1994 թվականից ի վեր առաջին անգամ է կատարվում փոփոխություն: Այս պահին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությամբ, այլև արդիականացման անհրաժեշտությամբ:

Օրենքը հիմնովին լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում օդի որակի գնահատման համար: Ավելացվել են նաև դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:

Նախարարի տեղակալը  խոսել է նաև արտանետումների նվազեցման համար տնտեսվարողների մոտ նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության մասին:

Օրենսդրական փաթեթով վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով