Ցանկացած հիվանդության պատճառի որոնումը մեզ պետք է տանի խոհանոց ուր պահածոյացվում, եփվում, խտացվում ու մաքրվում է սնունդը, հենց այնտեղ պետք է փնտրենք մեռյալ ատոմները, որոնք ժամանակակից քաղաքակրթությունը համարում է մարդու հիմնական սնունդ։
Սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում և տարատեսակ հին ու նոր վիրուսների ծաղկման ամենաագրեսիվ եղանակը գարունն է։ Դրա համար անհրաժեշտ է անսասան պահել դիմադրողականությունը։ Գազարի հյութն օգնում է նորմալ վիճակի բերել օրգանիզմը։ Օրական մեկ բաժակ գազարի հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Գրեթե բոլոր վիտամիններն իր մեջ պարունակող գազարը հատկապես հարուստ է կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է A վիտամինի։ Ինչպես հայտնի է A վիտամինը անհրաժեշտ է հասակի աճի, օրգանիզմում բջիջների բազմացման, ինչպես նաև տեսողության համար։ Որպեսզի A վիտամինը լավ ներծծվի արյան մեջ, անհրաժեշտ է գազարն օգտագործել կարագի հետ։
Գազարի հյութը բացում է ախորժակը, կարգավորում է մարսողությունը, ատամների վիճակը։ Այն միզամուղ է և ունի բուժիչ հատկություններ։ Գազարի հյութը բարձրացնում է աչքերի, կոկորդի, նշագեղձերի, շնչառական օրգանիզմների դիմադրողականությունը՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Այն պահպանում և հզորացնում է նյարդային համակարգն ու այդ տեսակետից իրեն հավասարը չունի։
Կրծքով կերակրող մայրերը պետք է ամեն օր գազարի հյութ խմեն՝ կաթի որակը լավացնելու համար։ Հղիության հատկապես վերջին ամիսների ընթացքում գազարի հյութի կանոնավոր օգտագործումը խիստ նվազեցնում է ապագա երեխայի մոտ արյան վարակի ի հայտ գալու հավանականությունը։
Ի դեպ
Գազարի հյութը պարունակում է այնպիսի տարրեր, որոնց պակասը օրգանիզմում առաջացնում է մաշկի և աչքերի հիվանդություններ։ Գազարի հյութը կազմված է այնպիսի բաղադրիչներից, որոնք սնում են ամբողջ օրգանիզմը և նպաստում նրա քաշի նորմալացման ու քիմիական կազմի հավասարակշռությունը։ Գազարի հյութը լավագույն օրգանական ջուրն է՝ սնունդը օրգանիզմի կիսաքաղց հյուսվածքների ու բջիջների համար։
Հիշե՛ք՝ երբեմն մեծ քանակությամբ գազարի հյութի օգտագործումը որոշ անհարմարություններ է պատճառում օրգանիզմում՝ ռեակցիաների հետ կապված։
Գազարից կարելի է պատրաստել համեղ կերակրատեսակներ՝ աղցաններ, պյուրե, պովիդլո, ջեմ, մուրաբա, թխվածքներ և այլն։ Լավ արդյունք է տալիս լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային համակարգի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։






Թողնել մեկնաբանություն