Մաքուր էլեկտրաէներգիան կվերափոխի համաշխարհային տնտեսությունը. վերլուծաբան

https://eco.am/%d5%b4%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d6%80-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%af%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%ab-%d5%b0%d5%a1/

«Աշխարհում ամենաարագը աճում է արևային էլեկտրակայանների հզորությունը՝ մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 24 տոկոսով»,- նման եզրահանգման են եկել  Ember անկախ վերլուծական կենտրոնի փորձագետները։

Ըստ նրանց, աշխարհում նման էներգիայի քանակը բավական է Հարավաֆրիկյան Հանրապետությանը ամբողջությամբ լույսով և ջերմությամբ ապահովելու համար։ «Այժմ ավելի քան 60 երկրներ իրենց էներգիայի 10 տոկոսից ավելին արտադրում են քամուց և արևից: Միջուկային էներգիայի հետ մեկտեղ վերականգնվող աղբյուրները (RES) կազմում են էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 39 տոկոսը, ինչը նույնպես ռեկորդային է»,- իրենց զեկույցում ընդգծել են Ember անկախ վերլուծական կենտրոնի փորձագետները։

2022 թվականին արևային և հողմակայաններին բաժին է ընկել համաշխարհային էներգիայի արտադրության 12 տոկոսը՝ երկու տոկոսային կետով ավելի, քան նախորդ ռեկորդը։ Այսպիսի դինամիկան կարող է ազդարարել հանածո վառելիքի դարաշրջանի ավարտի սկիզբը, կանխատեսել են վերլուծաբանները:

«Արևային և քամու էներգիայի համար պայմանները պատրաստված են արագ վերականգնում ապահովելու համար։ Մաքուր էլեկտրաէներգիան կվերափոխի համաշխարհային տնտեսությունը»,- նշել է Ember-ի առաջատար վերլուծաբան Մալգորզատա Վիատրոս-Մոտիկա:

Փորձագետների կարծիքով՝ 2023 թվականին մաքուր էներգիան պետք է ամբողջությամբ բավարարի համաշխարհային պահանջարկը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել