2023 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 160 հազար։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Ըստ կոմիտեի տվյալների 2023 թվականի մարտին զբոսաշրջիկների վիճակագրական այցի տվյալները լավագույնն են՝ նախորդ տարիների համեմատ։
2019թ.` 118 հազար,
2022թ.` 84 հազար զբոսաշրջիկ:
Եռամսյակն ամփոփվել է մոտ 450 հազարով, որը 35%-ով ավել է 2019թ. առաջին եռամսյակի թվերից:
Թողնել մեկնաբանություն